Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տասնինը կաթոլիկ հոգեւորականներ եւ գիտնականներ Հռոմի պապին հերետիկոս հայտարարելու կոչ են արել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տասնինը կաթոլիկ հոգեւորականներ եւ գիտնականներ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հերետիկոս հայտարարելու կոչ են արել։ Սա տարբեր հարցերում տարաձայնությունների պատճառով ուլտրապահպանողականների առաջին գրոհը չէ պոնտիֆիկի վրա՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Խմբի ամենաակտիվ ներկայացուցիչ հայր Էյդան Նիքոլսը 70-ամյա բրիտանացի հոգեւորական է դոմինիկացիների միաբանությունից եւ բազմաթիվ գրքերի հեղինակ եւ անգլախոս աշխարհում ամենահարգված աստվածաբաններից մեկը։ Մնացած մասնակիցներն այդքան հայտնի չեն։

«Մենք դա արել ենք որպես ծայրահեղ միջոց, որպեսզի արձագանքենք կուտակվող վնասներին, որոնք պատճառում են Ֆրանցիսկոս պապի խոսքերն ու գործողությունները մի քանի տարիների ընթացքում, ինչը պատճառ է դարձել Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ ամենալուրջ ճգնաժամերից մեկին»,- ասվում է 20 էջանոց նամակում։

Նամակում ասվում է, որ Ֆրանցիսկոսը շատ է մեղմացրել մի շարք հարցերում եկեղեցու դիրքերը։ Նամակի հեղինակները կարծում են, որ նա բավարար չափով կտրուկ չի դատապարտում աբորտները եւ շատ հանդուրժող է գեյերի, բողոքականների եւ մահմեդականների հանդեպ։

Նամակը երեքշաբթի օրը հրապարակվել է պահպանողական LifeSiteNews կաթոլիկ կայքում, որը բազմիցս Հռոմի պապի քննադատման հարթակ է դարձել։ Անցյալ տարի կայքը հրապարակել է փաստաթուղթ, որում Վաշինգտոնում Վատիկանի նախկին դեսպան, արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոն կոչ է անում պոնտիֆիկին հեռանալ պաշտոնից։

Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը որեւէ կերպ չի մեկնաբանել նամակը, որը պարունակում է տասնյակ ծանոթագրություններ, մեջբերումներ Աստվածաշնչից, նախկին պոնտիֆիկների արտահայտություններ եւ առանձին մատենագիտություն։ Նամակի հեղինակները հանրությանը կոչ են անում ստորագրել առցանց միջնորդությունը։

Պահպանողականները պնդում են, որ Կաթոլիկ-հռոմեական եկեղեցին միակ իսկական եկեղեցին է, իսկ նրա անդամները պետք է նպաստեն, որ այլ մարդիկ իրենց հավատն ընդունեն։

Նամակի հեղինակները նաեւ քննադատում են 22 մարդկանց՝ մեծ մասամբ Եկեղեցու նախկին կամ ներկայիս ներկայացուցիչների՝ պնդելով, որ նրանց շփումները Պապի հետ հաստատում են հերետիկոսության մեղադրանքները։

«40 տարեկանում մայրանում եմ, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նրան տեսնելու». Լիլի ՄորտոՃապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Ճապոնիայի վարչապետԹրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին խոշոր hարված hասցնելու հնարավորությունը. ABC NEWSՖուտբոլիստները պայքարում էին մեկը մյուսի համար. «Նոա»-ի գլխավոր մարզիչ Թրամփը կարծում է, որ Փաշինյանն ու Ալիեւն ընկերներ են դարձելԳեղասահորդուի Ալիսա Լիուն՝ օլիմպիական չեմպիոն, Ադելյա Պետրոսյանը 6-րդն էՖիլիպիններում ժայթքել է Կանլաոն հրաբուխը․ մոխրի սյունը հասել է 4,5 կմ բարձրության53 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Էրիկ ԴեյնըԵՄ-ն չկարողացավ համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջԱրթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլինՎալոդյա Գրիգորյանի սպանության գործով կհարցաքննվեն ԱխտոյաններըTelegram-ը ստեղծել ու պահպանում է ենթակառուցվածք, որը թույլ է տալիս անօրինական կերպով տարածել ՌԴ քաղաքացիների անձնական տվյալները․ ՌոսկոմնադզորՌուսաստանն ու Ուկրաինան նոր հարվածներ են փոխանակելԲազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերնորոգումից հետո կդառնա թանգարանԹրամփը ծաղրել է Փաշինյանին ու Ալիևին Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է կյանքի և առողջության համար ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են հարվածել Իրանին փետրվարի 21-ին․ CBSԽոշոր վթար՝ Բաղրամյան պողոտայումՄաhացել է Տ. Տաթև արքեպիսկոպոս ՍարգիսյանըՈւժգին երկրաշարժ՝ ԹուրքիայումԷմանուել Մակրոնը կժամանի Հայաստան․ նախատեսված են երկկողմ հանդիպումներՏավուշի համայնքային ոստիկանները 68-ամյա տղամարդու տանը ինքնաձիգներ և փամփուշտներ են հայտնաբերելԻրանն ԱՄՆ-ին զգուշացրել է․ պատասխան քայլեր կձեռնարկվեն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ձմեռային պալատԿադրեր` ողբերգական դեպքի վայրիցՓաշինյանին միացած տիրադավների շարքերը պակասում են«Քաղաքագետը անսպասելի շահագրգիռ անձ է բացահայտել Ռուբեն Վարդանյանի Բաքվից ազատ արձակման գործում» Էդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնիցԻնչ վիճակում են վիրավորում ստացած անձինք «Երևանը թաղում է Ռուսաստանի հետ իր բարեկամությունը և իրեն. Փաշինյանը Հայաստանը վերածում է Ուկրաինայի»Լեռնային Ղարաբաղում անց է կացվել սահմանադրական հանրաքվե․ պատմության այս օրը (20 փետրվար)Թրամփն Իրանին 10-15 օր է տվել համաձայնագիր կնքելու համարՄեծ Բրիտանիայի թագավորի կրտսեր եղբայրն ազատ է արձակվելՄահացածը ՊՆ ծառայող էր` 20 տարեկանԱրմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են ընթանում․ ՆԳՆ10 ժամ ջուր չի լինի Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաներ | «Նոան» հաղթեց առաջին հանդիպումըԱրտաքին զիջումներ, ներքին ճնշումներ. իշխանության պահպանման երկակի ռազմավարություն Սահմանվել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափըԸնտրակա՞շառք, թե՞ վարչական ռեսուրս․ Սյունիքում աջակցությունների բաժանումը նախընտրական մեկնարկից օրեր անց Աշտարակի մեծ կամրջի վրա բեռնատար է այրվելԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանովԱզատավանից հայտնում են զոհի մասինՊլանային անջատումներ` նշված հասցեներում Երկրաշարժ է տեղի ունեցել Կասպից ծովումԳիշերը Երևանում մեքենաներ են այրվել Պետերի ախորժակը բացվել է, պարգևավճարներն իրավիճակ են փոխել. «Հրապարակ»Արձանագրությունը կա. դատախազը պետք է մեղադրանք առաջադրի Արթուր Հովհաննիսյանին. «Ժողովուրդ»
Ամենադիտված