ՔՈ-ի գարնանային ակտիվացումը՝ սրճարան կառուցելու արտոնության հետևանք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնո Ասոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
ՔՈ-ի գարնանային ակտիվացումը՝ սրճարան կառուցելու արտոնության հետևանք
Բոլորդ էլ լսած կլինեք, որ այգիների մեջ, կանաչ տարածքների հաշվին կառուցած սրճարանները ապամոնտաժում էին: Թե՛ Օպերայի, թե՛ օղակաձև այգու մի քանի սրճարան էս ձևով քանդեցին, ու լավ էլ արեցին, հարցը էդ չի: Հարցը էս քանդվածների ֆոնին Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում գտնվող գեղեցիկ ու վերջերս վերանորոգված այգում նոր կառուցվող սրճարանն է:
Մամուլը արդեն բարձրաձայնել է, որ այդ ոչ ավել, ոչ պակաս խիստ <պատվական> արտոնությունը տրվել է ինչ-որ «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանին:
Ու որ մի քիչ խորանում ես, թե էդ ոնց ա ստացվում, որ Կենտրոնում կանաչ գոտի պետք ա, իսկ Աջափնյակում՝ չէ, մի 2 հատ նյութ ես բացում կարդում, ու հասկանում ես, որ ՔՈ-ի սիրուն աչքերի համար չեն իրանց հիմնադիրին տենց «չալաղաջ» տեղ սրճարան կառուցելու արտոնություն տվել: էս «Քաղաքացու որոշում» կոչվածի անդամներն են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով մի շարք թյուր հայտարարություններ տարածում:
Փաստորեն կուսակցության բոլոր անդամները լծվել են իրենց հիմնադրի բիզնես-շահերը պաշտպանելուն, մեկ անձի շահերը սպասարկելուն: Սյուռ ա չէ՞:
Ինչպես ասում են՝ Show must go on.




