Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«168 ժամ». Ո՞ւր է բյուջեի 900 մլն դոլարը. Սա՞ է ստվերի դեմ Փաշինյանի պայքարի արդյունքը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ անցած տարի պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար։ Ո՞ւր է այդ գումարը։

Հիշեցնենք, որ մինչև իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ստվերային տնտեսության հաշվին բյուջեի եկամուտներն ավելացնել առնվազն 30 տոկոսով։ Դա համարժեք է տարեկան լրացուցիչ շուրջ 800 մլն դոլարի, ինչը մեծ գումար է Հայաստանի պետական բյուջեի համար։

Մեկ տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։ Թե նրան որքանո՞վ է հաջողվել ավելացնել բյուջեի եկամուտները, թողնենք մի կողմ։ Ուղղակի արձանագրենք, որ անցած տարի կառավարությունը նույնիսկ չկարողացավ լիարժեք կատարել հարկային մուտքերի ճշգրտված պլանը։ Ու դա՝ այն դեպքում, երբ իշխանափոխությունից հետո պատերազմ հայտարարվեց ստվերային տնտեսությանը և անպարտաճանաչ հարկատուներին։

Պարզվում է՝ պատերազմն այնքան էլ լուրջ արդյունքներ չի տվել։ Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի խոստումների, իշխանափոխությունից հետո ևս Հայաստանում շարունակում են պտտվել ստվերային ահռելի միջոցներ, որոնք շրջանցում են պետական բյուջեն։

Մինչ կանդրադառնանք, թե ինչ գումարների մասին է խոսքը, նշենք, որ կառավարության վերջին նիստերից մեկում ֆինանսների նախարարը սենսացիոն հայտարարություն արեց, որն այդպես էլ մի տեսակ ստվերում մնաց։ Հայտարարությունը վերաբերում էր նրան, թե ստվերային տնտեսության հետևանքով անցած տարի ինչքան գումար մուտք չի եղել պետական գանձարան։

Այսպես` ըստ Ատոմ Ջանջուղազյանի, իրենց գնահատումներով՝ 2018թ. Հայաստանում 438 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքվել, քան պիտի հավաքվեր։

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե ասվածը վերաբերում է արտոնությունների տեսքով չստացվող գումարներին։ Ինչպես հայտնի է, տարբեր օրենքների շրջանակներում տնտեսության տարբեր հատվածներում տրամադրվում են հարկային արտոնություններ, ինչի հետևանքով բյուջեն կորուստներ է ունենում։

Բայց այս դեպքում խոսքն ամենևին էլ դրա մասին չէ։ Խոսքը ստվերում ձևավորվող հարկերի մասին է, որոնք պետական բյուջեն չի ստացել։

Չնայած հայտնի չէ ընթացիկ տարվա գնահատականը, այնուհանդերձ նախարարը չի բացառում, որ այն կարող է ավելի մեծ լինել։

Եվ սա ասում է այն կառավարության ֆինանսների նախարարը, որն անհաշտ պայքար է հայտարարել ստվերային տնտեսությանը։ Մինչդեռ, երբ լսում ենք վարչապետի կամ Պետեկամուտների կոմիտեի նախագահի հայտարարությունները բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումների վերաբերյալ, թվում է, թե կառավարությունն իսկապես աննախադեպ հաջողություններ է արձանագրում ստվերային տնտեսության դեմ պայքարում։

Այն գումարը, որի մասին խոսում է ֆինանսների նախարարը, համարժեք է պետական բյուջեի հարկային եկամուտների գրեթե 35 տոկոսին։ Սա, ըստ էության, Հայաստանի տնտեսության ստվերի գնահատականն է։

Հիմա տեսնենք, թե ինչքանո՞վ է հաջողվել նոր իշխանություններին կրճատել ստվերը։ Դրա համար անհրաժեշտ է ճշտել համախառն ներքին արդյունքի մեջ հարկերի տեսակարար կշիռը։

Անցած տարվա արդյունքներով՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում կազմել է 21 տոկոս։ 2017թ. համեմատ այն բարելավվել է 0,2 տոկոսով։

Ահա սա է ստվերային տնտեսության դեմ անողոք պայքար մղած կառավարության և բյուջեի մուտքերի 30 տոկոս ավելացում խոստացած վարչապետի աշխատանքի արդյունքը։

ՀՆԱ-հարկեր ցուցանիշը թեև նախորդ տարվա համեմատ մի փոքր բարելավվել է, այնուհանդերձ դա ամենևին էլ արտառոց արդյունք չէ։ Ճիշտ է, 2017թ. նկատմամբ տնտեսության ստվերը 0,2 տոկոսով կրճատվել է, բայց այն շարունակել է ավելին լինել, քան 2013-2016թթ. ընկած հատվածում։

Մասնավորապես, 2013-2014թթ. Հայաստանում ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը եղել է 22 տոկոս։ Հաջորդ երկու տարիներին այն նվազել է, սակայն գտնվել է ավելի բարձր դիրքում, քան անցած տարի։ 2015թ. հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է՝ 21,2, իսկ 2016թ.` 21,3 տոկոս։

Ընթացիկ տարվա պետական բյուջեով ամրագրված է, որ ՀՆԱ-ի մեջ հարկերի տեսակարար կշիռը 2018թ. համեմատ կնվազի։ Ինչպես ապրիլի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, 2019թ. կանխատեսվում է, որ ՀՆԱ-ն կլինի 6,7 տրիլիոն դրամ, ինչի նկատմամբ պետական բյուջեով պլանավորված է հավաքել 1 տրիլիոն 401 մլրդ դրամ։

Ըստ այդմ, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 20,9 տոկոս։ Այլ կերպ ասած, նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ի նկատմամբ հավաքվող հարկերի տոկոսը կնվազի 0,1 կետով։

Սա, ըստ էության, նշանակում է, որ կառավարությունը ստվերի կրճատում չի ակնկալում։ Այն նույնիսկ կխորանա, եթե, իհարկե, չհաջողվի բյուջեի պլանավորված ցուցանիշը գերակատարել այն 40 մլրդ դրամով, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Միայն այդ դեպքում հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2018թ. նկատմամբ բարձր կլինի։ Այն կկազմի 21,5 տոկոս։

Սա շա՞տ է, թե՞ քիչ, այլ հարց է։ Նախկինում ևս սովորաբար բյուջեում հարկերի բարելավման գրեթե նման կամ դրան մոտ սցենար էր դրվում։ Ուրիշ բան, որ միշտ չէ, որ հաջողվում էր դա կատարել, ինչի հետևանքով էլ այսօր հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում չափազանց ցածր է։ Պատճառը ոչ միայն հարկային արտոնություններն են, այլև ստվերային լուրջ տնտեսությունը։

Մեր նման շատ երկրներում ՀՆԱ մեջ հարկերի տեսակարար կշիռը հասնում է ընդհուպ՝ 26-27, նույնիսկ՝ ավելի բարձր տոկոսի։ Մինչդեռ Հայաստանում արդեն տևական ժամանակ հարկերի ցուցանիշը տատանվում է հազիվ 20-22 տոկոսի միջակայքում։ Որքան այն ցածր է, այդքան բարձր է ստվերային տնտեսության մակարդակը։

Իրավիճակը փոխելու առումով նոր իշխանություններին ևս առայժմ շատ բան չի հաջողվել անել։ Ֆինանսների նախարարի հայտարարությունը մեկ անգամ ևս վկայում է, թե ինչ ծավալների է հասնում Հայաստանում ստվերը։ Այն նվազեցնելու ուղղությամբ՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ այժմ մեծ ձեռքբերումներ չկան։ Պատահական չէ, որ,  չնայած բյուջետային մուտքերը ավելանում են, այնուհանդերձ դա ոչ միշտ է ՀՆԱ նկատմամբ հարկերի հավաքման քիչ թե շատ շոշափելի փոփոխության հանգեցնում։ Անցած տարվա արդյունքները ևս դժվար է բավարար համարել։

Միայն ստվերի պատճառով պետական բյուջեն կորցնում է տարեկան ավելի քան 900 մլն դոլար։ Եվս այդքան գումար բյուջեն չի ստանում արտոնությունների տեսքով։

Խոսքը ընդհանուր առմամբ 880 մլրդ դրամի մասին է, ինչը համարժեք է բյուջեի հարկային եկամուտների 70 տոկոսին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Պաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասին
Ամենադիտված