Մեքենայում քաշել-պոկել է վարորդի պարանոցի շղթան ու ձեռքի մատից հափշտակել ոսկյա մատանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արթուր Մ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ 2016 թ. գարնանը Հաղթանակ թաղամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում քաշել-պոկելով` վարորդի պարանոցից եւ ձեռքի մատից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա, մատանի ու դիմել փախուստի՝ պատճառելով 490.000 դրամի վնաս:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր: