Չեմպիոնների լիգա. Կիսաեզրափակիչի մրցավարները
ՍՊՈՐՏՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի մրցավարներին:
Ապրիլի 30-ին նախատեսված «Տոտենհեմ» (Անգլիա) – «Այաքս» (Հոլանդիա) խաղում կաշխատեն իսպանացի մրցավարներ` Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ:
Մայիսի 1-ին կայանալիք «Բարսելոնա» (Իսպանիա) – «Լիվերպուլ» (Անգլիա) հանդիպումը կսպասարկի հոլանդացի Բյորն Կույպերսի գլխավորած մրցավարական բրիգադը:
2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին: