Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի A 120 XX 61 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով կին է, տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով բժշկական օգնություն են ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սիսիանի հիվանդանոցի բժիշկների կողմից։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ