Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. վարորդը, ում ոտքը կտրվել էր, տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ ապրիլի 16-ին, խոշոր ու ողբերգական վտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Շահբազյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 38 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատեշներին, առաջ ընթացել, բախվել հաստաբուն ծառերին և հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ձորակից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Սամվել Դավթյանի և խմբի պետ Անդրանիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ