Մակրոնը հրաման է ստորագրել ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 10-ին հրաման է ստորագրել ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին: Facebook-ի իր էջում այս մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը:
Հրամանի համաձայն՝ ամեն տարի այդ օրը Փարիզում արարողություն կանցկացվի, որը կարող է կազմակերպվել ամեն դեպարտամենտում՝ պրեֆեկտի նախաձեռնությամբ: Հրամանի կատարման համար պատասխանատվություն է կրում վարչապետը: