Խոշոր ավտովթար Երասխի ճանապարհին։ Վիրավորների մեջ պաշտոնյա կա
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՇամշյանի տեղեկացմամբ՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում բախվել են ИЖ 2141 մակնիշի 34 DT 276 համարանիշի և Range Rover մանկիշի 017 ԼԼ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով ИЖ 2141-ի մարտկոցը ավտոմեքենայից պոկվել և մոտ 60 մետր շպրտվելով՝ հարվածել է Hyundai մակնիշի 34 CT 979 համարաիշի ավտոմեքենայի թափքին և դիմապակուն։