Գագիկ Ծառուկյանը մշտապես գյուղացու կողքին է՝ անկախ երկրում տիրող իրավիճակի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄիսակ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այս տարի ևս ավանդույթի համաձայն Գագիկ Ծառուկյանը գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր, հանդիպել տարբեր բնակավայրերի խաղողագործների հետ: Չկա ավելի լավ միջոց ծանոթանալու գյուղացիների՝ տվյալ պարագայում խաղողագործների խնդիրներին, քան անմիջական հանդիպումներն ու զրույցներն են: Հենց այս քաղաքականությամբ էլ տարիներ շարունակ շարժվել ու շարժվում է Գագիկ Ծառուկյանը, իսկ խաղողագործները տվյալ պարագայում վստահ են, որ կա մեկը ով ցանկացած պարագայում կանգնած է իրենց կողքին, պատրաստ աջակից լինելու: Տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը խաղողի մթերումը կատարել է Հայաստանում ամենաբաձր գնով, օրինակ անցած տարի այն կազմել է 150 դրամ մեկ կիլոգրամի համար, ավելին՝ շատ անգամներ մթերվել է անհրաժեշտ եղածից ավելի մեծ քանակությամբ խաղող: Այստեղ շեշտենք ևս մեկ շատ կարևոր հանգամանք Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ անկախ երկրում տիրող իրավիճակից՝ մշտապես կանգնած է եղել գյուղացու կողքին: