Արագածոտնի բնակչուհին սխալմամբ էսենցիայի լուծույթ է խմել և մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրագածոտնի մարզում ժամը 14։00-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին հայտնել են, որ ժամը 13։30-ի սահմաններում կանչով հերթապահ խումբը մեկնել է Ապարան քաղաքի Գնթունիների փողոցի 5-րդ տուն, որտեղից «սուր թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել նույն տան բնակիչ, 57-ամյա Զարիկ Խաչատրյանին։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում Զարիկ Խաչատրյանը, ում տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, գիտակցության չգալով մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ թունավորման պատճառը եղել է այն, որ Զ. Խաչատրյանը տանը ջրի փոխարեն սառնարանում դրված էսենցիայի լուծույթ է խմել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։