Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համոզված եմ՝ շուտով կհաստատվի, որ Քոչարյանի կալանավորումը քաղաքականորեն մոտիվացված է. փաստաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք պնդում ենք, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը ոչ իրավաչափ է, անհիմն, և խախտում է Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 18-րդ հոդվածներով ամրագրված վերջինիս իրավունքները։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, բրիտանացի իրավաբան Էդվարդ Ֆիցջերալդը՝ նշելով, որ այս պահին իրավաբանական թիմը երկու գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ։

«Պրն․ Քոչարյանին ուղղված մեղադրանքները անորոշ են և շինծու։ Գրեթե համոզված եմ՝ շուտով կհաստատվի, որ քրեական հետապնդումը և կալանավորումը քաղաքականորեն մոտիվացված են։ Դա շատ կարևոր կլինի ոչ միայն մեր, այլև Հայաստանի ամբողջ հասարակության համար։ Ներկայումս թիմը աշխատում է մեկ ուրիշ գանգատի վրա առ այն, որ պրն. Քոչարյանը արդար դատաքննության բացակայության, այսինքն՝ արդարադատության մերժման զոհ է։ Կան բավարար ապացույցներ, որ իշխանությունները ձախողել են Կոնվենցիայով ամրագրված ընդհանուր և հատուկ երաշխիքների ապահովումը։ Քրեական դատավարությունում խախտումները և երաշխիքների բացակայությունը անկասկած ստեղծում են արդարադատության մերժման մի ամբողջ համակարգ Հայաստանում։

Թույլ տվեք ներկայացնել մի քանի վառ օրինակ։ Նախ, 2018թ.-ի դեկտեմբերին Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի դատավորի նշանակումը ոչ իրավաչափ էր և բացահայտորեն հակասում էր ներպետական օրենսդրությանը։ Դատավորների վրա ներքին և արտաքին ազդեցություն է գործադրվել (օրինակ` ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի ղեկավարների միջև հայտնի հեռախոսային խոսակցությունները)։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները, որոնք խախտում են անմեղության կանխավարկածը։ Նրանք համոզմունք են ձևավորել հասարակության շրջանակներում, որ պրն. Քոչարյանը մեղսագործ է, որն էլ կաշկանդում է դատարանին՝ փաստերը ճիշտ գնահատելու։ Որոշ լրատվամիջոցներ սկսել են ատելություն սերմանող մամլո արշավներ՝ բացասականորեն  ազդելու արդար դատաքննության վրա՝ ձևավորելով հանրային կարծիք և ազդելով Քոչարյանի անմեղության կանխավարկածի վրա։ Եվ այս օրինակները կարելի է շարունակել»,– ասել է փաստաբանը։

Էդվարդ Ֆիցջերալդը վստահ է, որ գործն ունի քաղաքական դրդապատճառներ։

«Վերաքննիչ դատարանը հապճեպորեն հրապարակեց կալանքի որոշումը 2018թ.-ի դեկտեմբերի 7-ին՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ Պրն. Քոչարյանը կալանավորվել է անորոշ և շինծու մեղադրանքների հիման վրա, իսկ նրա կալանավորման ժամկետը երկարաձգվել է՝ ակնհայտորեն վերջինս պատժելու նպատակով (այս համատեքստում է օգտագործվում վենդետա հասկացությունը) և կանխելու նրա մասնակցությունը որևէ քաղաքական գործընթացներին։ Իշխանությունները նաև ճնշում են գործադրում մարդկանց վրա` փորձելով ձեռք բերել ապացույցներ, որոնք կարող են հետագայում օգատագործվել Քոչարյանի դեմ։

Ակներև է, որ նախագահը զրկվել է ազատությունից քաղաքական դրդապատճառով։ Դատախազությունը և քննչական մարմիններն իրենք էլ գործում են չբացահայտված բայց ենթադրելի մոտիվներով։ Եվ վերջապես, կա հստակ ապացույց, որ առնվազն այս գործում դատարանները գործադիր իշխանությունից բավարար կերպով անկախ չեն գործել»,– ասել է նա։

Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի. «Ժողովուրդ» 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ» Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ» «Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Մոսկվայի վրա հարձակում է եղել, Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԱդրբեջանը նախատեսում է վերսկսել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը Կյանքից հեռացել է «Հումորների և հնարամիտների ակումբի» ռեժիսյոր Սվետլանա Մասլյակովան Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ «Ելիմայ»-ի գլխավոր մարզիչ Brent-ը վաճառվում է մեկ բարելը մոտ 85 դոլարով Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանից Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ Տարիքն ընդամենը թիվ է․ Շակիրան գովել է Մեսսիին և հատկանշել Անտոնելայի աջակցությունը Քննարկվել են Հայաստանից Օմանի Սուլթանություն հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ Եթե ընդդիմությունը իսկապես համարում է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են եղել, բայց գնում է խորհրդարան, ստացվում է՝ դե ֆակտո լեգիտիմացնում է․ Արփինե Հովհաննիսյան Հարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներին «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ներուժի բացահայտումը. Լավրով Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը hարվածներն են hասցրել միմյանց․ կան զոհեր «Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Երևանում քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ամենադիտված