Առաջիկա 5 օրերին սպասվում է... Գագիկ Սուրենյան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀանրապետության տարածքը վերջին 10 օրերին անընդհատ գտնվում է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, երկրի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է, իսկ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-3 աստիճանով:
Սովորաբար օգոստոսի 20-ից հետո Հայաստանում նկատվում է ջերմաստիճանի անկում, սակայն այս տարին այն բացառիկներից է, որ նորմայից բարձր ջերմաստիճանը դեռ պահպանվում է:
Առաջիկա 5 օրերի ընթացքում նույնպես ջերմաստիճանի անկում չի կանխատեսվում, նույնիսկ օգոստոսի 26-27-ին ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Եթե այս օրերին Երևանում +36 աստիճան տաքություն է գրանցվում, ապա օգոստոսի 26-27-ին ջերմաստիճանը կհասնի +38-ի:
Հանրապետության տարածքում կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ սպասվում են միայն օգոստոսի 26-ին, սակայն երեկոյան ժամերին նրանց հավանականությունը մեծ է հյուսիսային մարզերում, առավելապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում: Մյուս օրերին հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թե օդի ջերմաստիճանը երբ կնվազի, դեռևս չի նկատվում: Սևանա լճի ջրի ջերմաստիճանը հասել է իր պիկին` +23 աստիճան է: