Դժբախտաբար, լավ լուրեր չունեմ փոխանցելու, այսօր Էրդողանը բանտ է նետում իմ ընկերներին. Կարո Փայլան
ՎԻԴԵՈ-Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Կարո Փայլանն այս օրերին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում է, որտեղ երեկ մասնակցել է Կախաղան հանված 20 հնչակյան նահատակների մասին ֆիլմի ցուցադրությանը, որից հետո ունեցած իր ելույթում անդրադարձել է նաև Թուրքիայի այսօրվա իրավիճակին և դիմելով ներկաներին՝ ասել. «Ձեր պապենական հողերից եմ գալիս, դժբախտաբար, լավ լուրեր չունեմ փոխանցելու»: Կարո Փայլանի խոսքով՝ Թուրքիան այսօր բավական ծանր օրեր է ապրում: «Թուրքիան ժողովրդավարության ճանապարհին էր, սակայն 2015-ից ի վեր, երբ Էրդողանը դաշինք կազմեց ազգայնականների հետ, մեզ մոտ սկսած շատ լավ գարունն ավարտվեց»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը՝ խոսելով Թուրքիայում առկա ժողովրդավարության լուրջ ճգնաժամի մասին: Քրդամետ կուսակցության անդամը նաև հայտնել է, որ ազատ խոսքի ջատագով իր ընկերներից շատերը բանտարկված են. «Այսօր Էրդողանը բանտ է նետում իմ ընկերներին»,- ասել է Փայլանն ու վստահեցրել, որ շարունակելու է պայքարը՝ հանուն Թուրքիայի ժողովրդավարության: