Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանը փոխզիջման չի գնում։ Նա չի հանգստանա ու կանցնի Հայաստանին»․ Սամվել Բաբայանը մտահոգված է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հարցազրույց է տվել «7 օր»-ին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․

–Պարոն Բաբայան, կարո՞ղ ենք ասել, որ Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները մտնում են եզրափակիչ փուլ: Հայկական կողմից հնչում է տեսակետ, որ պատրաստ ենք փոխզիջումների (օգտագործվում է նաև «զիջում» ձևակերպումը), բայց մինչև վերջ հստակություն չկա, թե ինչ փոխզիջումների մասին է խոսքը։ Կխնդրեինք՝ Ձեր գնահատականը տայիք։

– Ես ադրբեջանական կողմի փոխզիջումը չեմ տեսնում։ Համենայնդեպս, այդպիսի հայտարարություն չկա ոչ Ալիևի, ոչ էլ ադրբեջանցի այլ պաշտոնյայի կողմից։ Փոխարենը՝ մեր կողմից իրար հերթ չեն տալիս և զիջումներից են խոսում: Երևի մտածում են, որ դրսում լավ աչքով կնայեն իրենց։
Երբ մեր կողմից անընդհատ հնչում է զիջումների գնալու պատրաստակամության մասին, դա միայն գրգռում է հակառակորդի ախորժակը։ Այդ ախորժակը գրգռվում է նաև այն բանի արդյունքում, երբ տեսնում են, որ մենք չենք զինվում անհրաժեշտ զենքերով։

–Խոսվում է այն մասին, որ փոխզիջումն այն է, որ մենք վերադարձնում ենք ազատագրված տարածքները, իսկ միջազգային հանրությունը երաշխավորում է Ղարաբաղի անվտանգությունը։ Ի դեպ, Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է անորոշ ապագային, և փոխարենը ԼՂՀ–ն ստանում է միջանկյալ կարգավիճակ։

– Ձեր նշածը մի փոքր թերի է։ Ես ոչ միայն ռազմական, այլ նաև բանակցային գործընթացին եմ տարիներ շարունակ մասնակցել և լսելով չէ, որ տիրապետում եմ հարցի նրբություններին:

Տարածքների թեման արհեստականորեն է առաջին պլան մղվել. դրանք բանակցողներն իրենց մտքում վաղուց են հանձնել: Տարածքները հայտարարվեց, որ պատրաստ են տալ, բայց վերցնողը չի վերցնում:

Կարգավորման ներկայումս շրջանառվող ծրագիրը ենթադրում է նաև ադրբեջանցիների վերադարձ Շուշիի ու Լաչինի շրջան։ Այսինքն՝ մենք վերադառնում ենք 88–ին։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող է լինել, եթե Ադրբեջանը միլիարդավոր դոլարներն ուղղի ոչ թե զենք գնելու, այլ այդ շրջաններում շինարարական ծրագրեր իրականացնելու և բնակեցնելու վրա։

Ի տարբերություն ադրբեջանական կողմի, որն ամեն օր խոսում է իր փախստականներից ու տեղահանվածներից՝ մերոնք մոռացել են հարյուր հազարավոր հայ փախստականների մասին։

Ղարաբաղցիները լավ են հիշում, թե ինչպես ադրբեջանցիները Խոջալուն սկսեցին շատ արագ զարգացնել՝ ի հակակշիռ Ստեփանակերտի: Նույնը կլինի, երբ ադրբեջանցիները վերադառնան Շուշի ու Լաչին։

Մեր դիվանագիտական զինանոցից հանված է հայ փախստականների ու տեղահանվածների հարցը, մինչդեռ 1989 թ․ ադրբեջանական մարդահամարի տվյալներով՝ մոտ 500 հազար հայ էր բնակվում Ադրբեջանում։ Նախկին ԼՂԻՄ–ում և ազատագրված տարածքներում կար 317 հազար ադրբեջանցի։ Եթե հայերի ընդհանուր թվից հանենք Ղարաբաղում այժմ առկա բնակչությունը, ապա մենք դեռ տուժած կողմ ենք։ Անհրաժեշտ է միջազգային դատարանում այս հարցը քննարկման առարկա դարձնել։ Ամբողջ աշխարհը խոսում է մեկ մարդու իրավունքից, այստեղ հարյուր հազարավոր հայ մարդկանց ապրելու և նվազագույն պայմաններ ունենալու իրավունքի հարցն է, բայց, չգիտես՝ ինչու, այս մասին չի խոսվում։

–Հայաստանյան ու ղարաբաղյան իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են զիջումների։ Ոմանք պնդում են, թե դա դիվանագիտական խաղ է, և մերոնք զիջումների չեն գնա։

– Ես առիթ ունեցել եմ ասելու, որ այսօր փաստացի Ալիևն է դարձել մեզ համար անցանկալի լուծումը վիժեցնելու երաշխավորը։ Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահը ոչ թե 7, այլ 12 շրջանն է ուզում և միանգամից։ Բացի այդ՝ Ադրբեջանը դեմ է խաղաղապահների՝ կլինի դա ռուս կամ մեկ այլ ազգի, տեղակայմանը (հայկական կողմն այս հարցում էլ է «այո»–ի կողմնակից)։ Մեր իշխանությունների հույսը հենց Ալիևի «ոչ»–ի վրա է։ Երևանն իր «այո»–ն վաղուց է ասել տարածքների մասով։

–Իսկ եթե հանկարծ Ալիևը փոխի մարտավարությունը։

–Այդ դեպքում կունենանք կատաստրոֆա, քանի որ Ղարաբաղում մարդ չի մնա, սպառնալիքներ կառաջանան Սյունիքի համար, և մենք կունենանք շատ կանխատեսելի զարգացումներ։ Բացասական իմաստով զարգացումներ։

–Ինչո՞ւ է այդ դեպքում Ալիևն ասում «ոչ»։

– Պատճառն այն է, որ ինքը, բանակցություններին զուգահեռ, զինվում է և պատրաստվում նաև ուժային լուծման՝ ամբողջ Ղարաբաղը վերցնելու համար։ Հայկական կողմը պասիվ է. հույսը չգիտեմ՝ ինչի վրա է դրել։ Երևի կարծում են, որ դրսի ուժերը կերաշխավորեն խաղաղություն, ինչպես որ հույսները դրել էին միջազգային ուժերի վրա ու սպասում էին, թե շուտով Թուրքիան սահմանը բացելու է։

Միջազգային հանրությունը չի կարող անվտանգության իրական երաշխավոր լինել, մանավանդ երկարաժամկետում։ Սովետմիությունն էլ ինչ–որ տեղ երաշխավոր էր, բայց աշխարհը փոխվեց, Սովետը փլուզվեց, ու մենք մտանք արյունալի բախումների դաշտ։ Հիմա ի՞նչ, նորի՞ց հույս դնենք, որ աշխարհը մեզ կպաշտպանի, ու հետո լացենք, թե բա՝ մեզ կոտորեցին, իսկ անարդար աշխարհը տեր չկանգնեց։

Եթե մի քանի տարի անց նորից մեծ վերաձևումներ լինեն, ապա ռազմավարական դիրքերը զիջելուց հետո ումի՞ց ենք այդ ժամանակ անվտանգություն ու պաշտպանություն ակնկալելու։ Պետք է «թարգել» փլատակների տակ մնալու բնավորությունը և ապավինել միայն սեփական ուժերին։

Ցավով պետք է արձանագրեմ, որ մենք պետականաշինության գործում լուրջ թերացումներ ունենք, և դա է պատճառը, որ դրսի ցանկացած ճնշման՝ լինի դա միջնորդներից կամ Ադրբեջանից, չենք կարողանում դիմադրել ու դառնում ենք «այո» ասող օբյեկտ։

–Ձեր կարծիքով մեր ժողովուրդը կհամակերպվի՞ այն ծրագրի հետ, որի քարոզն իշխանություններն ինտենսիվորեն տանում են։

– Կհամակերպվի թե ոչ, կյանքը ցույց կտա։ Գոնե այս պահին, ինչքան ես եմ տեսնում, 10 միլիոնանոց հայ ժողովուրդը նստած սպասում է, թե ինչ են որոշելու Բաքվում: Ղարաբաղցիները և ընդհանրապես ողջ հայությունը պետք է քնից արթնանան և իրենց ճակատագիրն իրենք որոշեն:

-Հնարավո՞ր է մեզ համար ցանկալի սցենար ունենալ:

- Առանց ուժեղ դիրքերի հնարավոր չէ հակառակորդին խաղաղություն պարտադրել։ Եթե Ադրբեջանը բանակցում է ու զինվում, մենք չպետք է տանուլ տանք այդ մրցավազքում։ Այսօր մոդայիկ է Ռուսաստանից դժգոհելը։ Այո՛, շատ վատ է, երբ մեր հակառակորդին մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում, բայց մարդիկ բաց հայտարարեցին, որ փող տվեք, ձեզ էլ զենք տանք, ընդ որում՝ շատ ավելի էժան գնով, քան Ադրբեջանին։ Դե, դուզ խոսքն էշին են ասում, պետք է հետևություններ անել։ Ուժեղ լինենք, բոլորն էլ կդաշնակցեն մեզ հետ։ Թույլի հետ ոչ մեկը չի ուզում ընկերություն անել։

– Իշխանությունները քարոզում են, թե որպեսզի պատերազմ չլինի, պետք է տարածքները զիջել։

– Վերջերս Մոսկվայում հայկական կողմը հաստատել է, որ պատրաստ է տարածք տալուն, բայց հարցը միայն տարածքը չէ։ 2008–ից հետո հայկական կողմը Ղարաբաղի հարցում 3 կետով շատ լուրջ զիջումների է գնացել՝ 1. Լաչինի շրջանը դարձել է Լաչինի միջանցք կամ կածան, և հիմա դրա շուրջ են կռիվ տալիս, 2. համաձայնել են ադրբեջանցի տեղահանվածների վերադարձին Շուշի և Լաչին, 3. ԼՂՀ կարգավիճակը վերջնական հանրաքվեով կամ պլեբիսցիտով որոշելու հարցը թողնված է անորոշ ապագային, ու դրա փոխարեն ուզում են միջանկյալ կարգավիճակի հարց լուծել։ Սրանք շատ լուրջ զիջումներ են և գործնականում կի

րառվելու դեպքում շատ վատ հետևանքների կարող են հանգեցնել։ Սրանից պետք է խոսել։ Եթե շարքային քաղաքացին չգիտի այս մասին, դա հասկանալի է, բայց երբ իրենց պետական ու քաղաքական գործիչ համարողները և «վերլուծաբան» կոչվածներն են սխալ բաներ խոսում, խաբում ժողովրդին կամ չեն հասկանում, թե ինչն ինչոց է, ապա դա խայտառակություն է։

–Եթե փոխզիջման կամ զիջման չենք գնում, ապա հնարավո՞ր է խաղաղություն պահպանել։ Ոմանք պնդում են, որ միջազգային հանրությունը կարող է խաղաղությունը երաշխավորել։

– Պատերազմի և խաղաղության հարցը հայտարարություններով կամ համաձայնագրերով չի որոշվում։ Ամեն ինչ որոշվում է ուժերի բալանսով։ Բանակցելիս պետք է հետևում ունենաս աճող տնտեսություն և արդիական բանակ, նաև՝ քո քաղաքացիների համախմբվածությունն ազգային հարցի շուրջ։ Դա մենք չունենք։ Հաղթանակները մսխվել են սարսափելի ձևով, ու հիմա մեր ժողովրդին ուզում են վախեցնել, թե բա՝ պատերազմ կլինի, եթե չհանձնվենք։

Ես պետք է անկեղծ ասեմ, որ մեր ժողովուրդը շատ ժամանակ չունի Ադրբեջանի կողմից լուրջ պատերազմական գործողություններին անհրաժեշտ ձևով դիմակայելու համար։ Պետք է պատրաստ լինել։ Աթոռակռվի ու քաղաքական խաղերի ժամանակը չէ։

– Բայց այդ պատերազմը վաղուց է սկսված։ Պարբերաբար զոհեր ենք ունենում։

– Դա պայմանական ձևակերպում է: Ես այն կձևակերպեի որպես խոշոր և մանր դիվերսիոն գործողությունների շղթա, որն Ադրբեջանը սկսել է արդեն 2014 թ. ամռանից, և այդ գործողությունների շղթան շարունակվելու է։ Ադրբեջանը փոխզիջման չի գնում։ Նա ամբողջն է ուզում։ Կստանա ամբողջը բանակցություններով, էլի չի հանգստանա ու կանցնի Սյունիքին։ Չի ստանա, կգնա մեծ պատերազմի։ Մի՞թե այս ամենը բարդ է հասկանալ։
Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը իմանա, որ նախկինում համեմատաբար հանգիստ ժամանակաշրջանն ավարտվել է, և եթե մենք ուզում ենք, որ պատերազմը կանխենք և կանխենք նաև դիվերսիաներն ու գրեթե ամեն օր մեկ-երկու զոհ չտանք, կամ եթե պատերազմ լինի, ապա փոքր կորուստներով մեծ խնդիրներ լուծենք, ապա պետք է վերականգնենք ռազմական բալանսն Ադրբեջանի հետ։

– Իսկ դա հնարավո՞ր է։ Իշխանությունները փորձում են տարածել, թե, իբր, Դուք անարդյունավետ ու ծախսատար ճանապարհ եք առաջարկում։

– Նախ՝ մեր զինվորի կյանքի պահպանման համար ծախս անելն անարդյունավետ համարողներին անբարոյական եմ համարում։ Թող իրար վրա նայեն ու կտեսնեն, որ լիքը փող կա, ու կարելի է զենք գնել։ Բացի այդ՝ հաշվի առնելով նավթադոլարների գործոնը` մենք պետք է փորձենք գնալ ավելի ռացիոնալ ճանապարհով: Ես գիտեմ այդ ճանապարհը: Ժամանակին առաջարկել եմ այն զինատեսակները, որոնք մեզ պետք են, որոնք մեծ միջոցներ չեն պահանջում, և որոնք պետք է արդյունավետ ձևով կարողանալ օգտագործել:

– Մեր երկրի պաշտպանունակությունը կախված է ոչ միայն զենքերից, այլ նաև սոցիալական, տնտեսական վիճակից:

– Միանշանակ, առանց հզոր տնտեսության՝ երկիրը հզոր բանակ չի կարող ունենալ: Առանց մարդկանց տարրական սոցիալական խնդիրները լուծելու, արտագաղթը կանգնեցնելու՝ երկիրը լուրջ զինված ուժեր չի կարող ունենալ:

Առանց նորմալ քաղաքական համակարգ ստեղծելու՝ երկիրը լուրջ պաշտպանական համակարգ չի կարող ունենալ: Որպեսզի մարդը ունենա հայրենիքի զգացում և պատրաստ լինի պաշտպանել այն, ինքը պետք է մերժված չլինի պետությունից, իշխանությունից: Իսկ երբ մարդը զգում է, որ պետությունն ու իշխանությունն իրենից կտրված են, ինքը լավագույն դեպքում դառնում է պետության մեջ «վինտիկ» կամ դառնում է գաղթական, կամ էլ պատրաստվում է բռնել այդ ճամփան:

Ահա թե ինչու այսօր մեզ օդի ու ջրի պես պետք են արմատական փոփոխություններ, ընդ որում` կյանքի բոլոր բնագավառներում:

Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին ԱԱ-2026․ ԱՄՆ-ը սեփական հարկի տակ ջախջախեց Պարագվային «Ֆիդես» կուսակցությունը լուրջ սխալներ է թույլ տվել ընտրարշավի ընթացքում․ Հունգարիայի նախկին վարչապետ Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել են հարավային Լիբանանի վրա Վթար Վանաձորում, բախվել են «Opel» և «Ford Transit». Shamshyan Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են դեպի Ղրիմ տանող կամուրջների վրա Երևան-Սևան մայրուղում կայծակի հարվածելու պահը (տեսանյութ) Էդուարդ Իլոյանը դարձել է «ՏԷՖԻ» մրցանակի եռակի դափնեկիր Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներԱնգլիայի հավաքականին են թալանել Գազպրոմ Արմենիան հայտարարություն է տարածելՀայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հաստատել է Paramount - Warner Bros. 111 միլիարդ դոլարի գործարքը Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում. վարորդը մեքենայով գլորվել է ձորակն ու մաhացել Հռոմի Պապը Վատիկան է վերադարձել Իսպանիայի թագավորի ինքնաթիռով՝ սեփական չվերթի տեխնիկական խնդրի պատճառով ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության շուրջ փաստաթղթի տեքստը համաձայնեցվել է. Շարիֆ Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին «ՎԱԶ 21703»-ը Դավթաշենում վրաերթի է ենթարկել հետիոտնինՋերմաստիճանի նվազում, տեղումներ․ Սուրենյանը տեղեկացնում էԾեծկռտուք՝ Այնթափում․ ինչ է հայտնիԱվտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ«Քաղաքագետը բացատրել է, թե ինչի է Ռուսաստանը ձգտում Հայաստանի հետ հարաբերություններում»Ցտեսություն, ՀայաստանԱրտաքին միջամտության գործոնը. ոչ թե ժողովրդավարություն, այլ կանխորոշված քաղաքական դիրքորոշում. «Փաստ»Փաշինյանը շարունակում է խզել կապերը Ռուսաստանի հետ շրջվելով դեպի նրա ոխերիմ թշնամու կողմը. ՀՀ վարչապետը ցանկանում է միանալ ռուսաֆոբ կուսակցությանըՓաշինյանին հաջողվեց կառչել իշխանությունից, բայց նա կորցրեց սահմանադրական մեծամասնությունըՓրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ «Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայումԵրևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ղարաբաղյան պատերազմում խփվել է ավելի քան 3 ամիս խաղաղ բնակավայրերը ռմբակոծող Սու-25 ինքնաթիռը․ պատմության այս օրը (13 հունիս)Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու«Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ»Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ» Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ»Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա. «Ժողովուրդ»
Ամենադիտված