Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արմեն Գևորգյանի ուշագրավ տողատակերն ու հին համակարգի փլուզման պատճառները.

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը Mediamax–ին տված հարցազրույցում բավական ուշագրավ մտքեր  է հայտնել, որոնք, թեկուզև աղոտ, բայց ուղենշում են արդեն իսկ հին իշխանական համակարգի որոշակի առանձնահատկություններ: 

«Անձնական տպավորությունս այն է, որ 2017 թվականի Ազգային Ժողովի ընտրություններից հետո իշխանության ներսում այսպիսի տրամադրություն ձևավորվեց. 

հիմնական խնդրահարույց հանգրվանն անցել ենք, հասարակությունն ընդունել է «խաղի կանոնները», և կարելի է շատ էական և լուրջ փոփոխությունների չգնալ, այդ թվում՝ անհատների մասով», – ասում է Գևորգյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրման մասին: Հատկանշական է նաև մեկ այլ պնդում, որ անում է Գևորգյանը առ այն, որ ընտրություններով գրանցված արդյունքներն ու հանրային տրամադրությունները ներդաշնակ չէին: Սա, իսկապես, բնորոշում է ոչ միայն նախորդ քաղաքական վերնախավի տրամաբանությունը, այլև հայաստանցիների էլեկտորալ վարքի յուրատեսական դրսևորումներն ու քաղաքական համակարգի չկայացածությունը: Այս տրամաբանությունն իսկապես անկյունաքարային եղավ հին համակարգի փլուզման առումով: 2017թ. փոփոխվող Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով ընտրությունները ստեղծեցին տպավորություն, թե հասարակությունը խնդիր չունի իշխանության վերարտադրության հետ: Հիշարժան է մամուլում ժամանակին շրջանառվող մի պատմություն այն մասին, որ 2017թ. ընտրություններից հետո Հրայր Թովմասյանն իր գործընկերներից շատերին ուղեկցել էր Ազատության հրապարակ ու մատնանշել հրապարակի դատարկությունը՝ ակնարկելով, որ իր գրած Սահմանադրության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել հետընտրական ցնցումներից: Ընդ որում, այդ ցնցումների մասին ժամանակին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը՝ դրանց բացակայությունը գնահատելով որպես մեծ ձեռքբերում: 

Հավելենք նաև, որ քաղաքական համակարգի չկայացածությունը որևէ տեղ չի կորել, ու այն հանգամանքը, որ Փաշինյանի գլխավորած ուժն ընտրությունների արդյունքներով այս պահին ունի ձևավորած մեծամասնություն, չի նշանակում, թե այդ ձայնը կարող է նույն ազդեցիկությունը պահպանել 5 տարի շարունակ ու դառնալ հանրային տրամադրությունների ցուցիչ: Մեծամասնության ձայնը տրվել է կոնկրետ իրավիճակում, կոնկրետ տրամադրություններից ելնելով, ոչ թե քաղաքական կայացած կողմնորոշումներից, հետևաբար վտանգ կա, որ այդ տրամադրությունները կարող են կրկին փոխվել, իսկ իշխանությունը շարունակի դրանց մասին ենթադրել բացառապես ստացած քվեների տոկոսներով:

Հետաքրքրական մեկ այլ դրվագ էլ Գևորգյանի հարցազրույցում վերաբերում է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հարաբերություններին: Հարցազրուցավարի այն հարցին, որ կարծիք կա, որ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո Գևորգյանը հանդես էր եկել «կապավորի» դերում՝ օգնելով հարթել Կարապետյանի և Սարգսյանի միջև ծագող հարցերը, Գևորգյանը պատասխանում է. «Ես չեմ փորձի գերագնահատել իմ դերակատարումը։ Մանավանդ, որ երկուսն էլ պետական աշխատանքի մեծ փորձ ունեցող գործիչներ էին և նաև մարդկային նորմալ հարաբերություններ ունեցող անձինք։ Այնպես որ՝ միջնորդի խնդիր չի եղել։ Այլ հարց է, որ փորձել եմ հարթել ծագող խնդիրները, գտնել օպտիմալ լուծումներ, ապահովել պետական համակարգի կայունությունը և անխափան աշխատանքը»: Այսինքն՝ Գևորգյանը չի ժխտում, որ եղել է պայմանական «կապավորության» անհրաժեշտություն, պարզապես փորձում է ավելի մեղմ ձևակերպումներ տալ՝ երկուսի միջև դեռևս այն ժամանակ նկատվող, բայց համառորեն հերքվող տարաձայնությունները տեղավորելով պետական անխափան աշխատանքի տրամաբանության կոնտեքստում: Շարունակելով վերոնշյալ պարբերություններում քննարկվող միտքը, կարող ենք ասել, որ ի թիվս հանրային տրամադրությունները սխալ ընկալելու տրամաբանության, հեղափոխության հաջողության, ավելի շուտ հին համակարգի դիմադրողականության անկման գործում կենսական նշանակություն ունեցավ վերնախավի ներսում հիշատակված տարաձայնության առկայությունը, որը ծագեց վարչապետի անձի ով լինելու հարցի հետ կապված: 

Այս տրամաբանությանը գալիս է փոխլրացնելու մեկ այլ ձևակերպում, որ անում է Գևորգյանը. «Գիտեք, ի տարբերություն նախորդ իշխանության շատ ներկայացուցիչների, ինձ երբեք թույլ չեմ տվել որևէ մեկի դեմ, լինի նա գործընկեր կամ ընդդիմախոս, մամուլով նյութեր պատվիրել։ Չի եղել նման գոնե մեկ դեպք։ Իսկ իմ հանդեպ հաճախ այդ մեթոդները կիրառել են։ Մարդը, որ համարվում էր գործընկեր կամ թիմակից, կարող էր վճարել և քո դեմ արշավ պատվիրել՝ ընդդիմադիր մամուլի միջոցով։ Ցավոք, բարքերը այսպիսին են»: Այսինքն, Գևորգյանը, որ եղել է կարևորագույն պաշտոնների, աշխատել է նախագահի աշխատակազմում, այսինքն մի գերատեսչությունում, որը ոչ ֆորմալ իմաստով ղեկավարում էր երկիրն ու վերահսկում գրեթե ամեն ինչ, հաստատում է, որ նախկինում եղել է պրակտիկա, երբ իշխանության ներսում միմյանց դեմ արտահոսքեր են եղել ու մամուլում նյութեր են պատվիրել: Նմանօրինակ պրակտիկայի առկայությունը պարզ էր առանց Գևորգյանի պնդման էլ, սակայն նրա պնդումը գրեթե փաստական իմաստով ապացուցում է եղած կասկածները: Քաղաքական իմաստով սա ևս մեկ անգամ գալիս է ցույց տալու, որ նախորդ համակարգում, ինչքան էլ այն ներկայացվեր կուռ և մոնոլիտ, իրականության մեջ գործ ունեինք բազմաթիվ բախվող շահերի, ներիշխանական խմբերի հակամարտությունների հետ, որոնք մի կողմ էին թողնում ներքին խնդիրները միայն արտաքին–ընդդիմադիր վտանգի դեպքում: Սակայն այդ ներքին կոնֆլիկտները այնքան էին կուտակվել, որ հերթական վտանգի դեպքում համակարգը պարզապես կորցրեց միասնական շահի շուրջ համախմբվելու բնազդը:

Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվ
Ամենադիտված