Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Տեղեկատվական բլեֆներ և «փուչիկներ»՝ առավել աղմկահարույց սկանդալներ կոծկելու նպատակով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համարել պատահական, որ վերջին օրերին զուգահեռաբար լրատվական դաշտ են նետվում մեկը մեկից աղմկոտ պատմություններ ու «մուտիլովկաներ», միամտություն է:

Վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցող երևույթները և դրան զուգահեռ «մատուցվող» տեղեկատվա-քարոզչական ջանքերը կարելի է հաջողվածների շարքին դասել:

Օրինակ` մետրոպոլիտենում ուղևորների պայուսակները ստուգելու մասին լուրը, որը կրկին բավականին լուրջ արձագանքի արժանացավ: Ու մինչ հասարակությունը ուշի-ուշով հետևում էր, թե անվտանգության նկատառումներից ելնելով պետական կառույցներն ինչ օպերատիվությամբ են կարողանում գործել ու ամեն ինչ իրենց տեղը դնել` հասարակության ուշադրությունը շեղվեց բոլորովին այլ տեղ:

Այս ամենի մեջ գրեթե աննկատ մնաց կարևորագույն իրադարձությունը, ինչը, թվում է, պետք է շաբաթներ շարունակ չիջներ լրատվական թոփերից: Երկար դադարից հետո լրագրողներին ներկայացվավ ԱԱԾ Քննչական վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Միքայել Համբարձումյանը և սենսացիոն մանրամասներ ներկայացրեց անցյալ տարի Նորք-Մարաշի առանձնատանը ձերբակալված Արթուր Վարդանյանի և նրա կողմից հանցավոր խմբի գործով նախաքննության ընթացքի մասին: Ուշագրավ էին անգամ այն քարտեզներն ու սխեմաները, որի մասին նույնպես բավականին տեղեկություն տրամադրվեց: Հայտարարվեց նաև այն մասին, որ խումբը ֆինանսավորվել է հենց երկրի ներսից, ու հենց այն ժամանակ, երբ թվում էր, որ նման աղմկահարույց հայտարարությունից հետո մամուլը պետք է լծվեր ֆինանսավորողի ինքնությունը պարզելուն` հրապարակ նետվեց աղմկահարույց շղթայի հաջորդ օղակը` մի տեսանյութ, բոլորովին այլ թեմայով: Այս անգամ արդեն ձևաչափն այլ էր: Համացանց էր նետված «տեսանյութ» կոչվող ձայնագրությունը, իբր թե բացահայտում էր Գագիկ Խաչատրյանի և իր եղբորորդու կողմից ստեղծված ստվերային խմբին ու նրանց գործունեությունը:
Բնականաբար, հայտնի հանցավոր խումբն ու նրա ստվերային ֆինանսավորողը անմիջապես մոռացվեցին և սլաքներն ուղղվեցին նոր թեմայի տիրաժավորմանը: Մի տեսակ արդեն կասկածահարույց է` արդյո"ք պատահականորեն նույն օրը հրապարակվեց վերոնշյալ տեսանյութը` հանցավոր խմբի շուրջ սենսացիոն բացահայտումների ֆոնին: Ի վերջո, տեսանյութ կոչեցյալը պարզապես տեքստի ընթերցում է, ակնհայտ է, որ արված է հապշտապ և առանց բովանդակությանը առանձնակի ուշադրություն դարձնելու, հավանաբար նպատակի իրականացման համար բավարար էր սենսացիոն վերնագիրն ու համացանցային տիրույթներում արագ տիրաժավորումը:

Սակայն, սա էլ դեռ չմարսած` պաշտոնական խողովակներից կրկին տեղեկատվական հարթակ նետվեց մի լուր, թե մարտի 24-ի ահաբեկչության մասին տեղեկությունը ստացվել է ադրբեջանական օպերատորի IP հասցեից՝ ինտերնետային ցանցին հասանելիություն ձեռք բերելով երրորդ երկրի սերվերի միջոցով: Այստեղ էլ ուշագրավ էր այն, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված անհետաձգելի աշխատանքների արդյունքում է պարզվել այս ամենը:

Այն, որ մեր անվտանգության ծառայություններն ու ուժային մարմինները բավականին լավ են աշխատում կասկած չկա, բայց այսքան զուգադիպություն` այն էլ մի քանի օրվա ընթացքում, հնարավոր չէ: Ամեն դեպքում, այս ամենը թույլ ե տալիս ոչ թե հիանալ եղածով, այլ կրկին անգամ մտածել, թե տեսնես այս անգամ ի՞նչ խաղ են սկսել խաղալ հասարակության հետ: Ու ամենակարևոր հարցն այն է, թե արդյո՞ք այս ամենն իրականում ինչ-որ ավելի լուրջ թեմայից շեղելու միտում չի հետապնդում, հակառակ դեպքում պետական կառույցների լրատվական ծառայություններն այդքան ջանասիրությամբ լծված չէին լինի ինչ-որ նամակ տարածելով ու հետո դրա մասին մեկ այլ տեղեկություն տրամադրելով:

Արմինե Գրիգորյան

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԶենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքումԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ««Մեր լոլիկները լավագույնն են». Հայաստանը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին դատական ​​​​գործողություններով»Գլոբալ ջերմաստիճանը նոյեմբերին գերազանցել է նախորդ ռեկորդըՆավթի գներն աճել ենԱպարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում«Հայերը վերջին հնարավորությունն ունեն հեռացնելով Փաշինյանին փրկելու երկիրը»Հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի բուհ ընդունելության համար․ մանրամասներՉԼ․ «Ռեալ»-ը հաղթել է «ՊՍՎ»–ին, «Լայպցիգ»-ը՝ «Լանս»-ինԻրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներԸնդունվել է Հայաստանի Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը. պատմության այս օրը (Նոյեմբերի 25)Վթար է․ ջուր չի լինելուԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասինՀորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պայթել են ականների վրաԹրամփը հայտարարել է, որ չի ձգտում իշխանափոխության ԻրանումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էԹուրքիայում ռшզմաօդային ուժերի ուղղաթիռի կnրծանման հետևանքով զnհվել է 5 զինծառայողՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԳազ չի լինելու․ հասցեներ2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՇվեյցարիայի Ժնև քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի աշխարհի առաջնությունըԿարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան ՊրիինՊատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է. Քըլըչ«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՎերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըԵվրամիությունը հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման սահմանափակումներ է մտցրել․ հայտնի են քվոտաներըԵզրաս արքեպիսկոպոսը Պատրիարք Կիրիլին է փոխանցել Վեհափառի շնորհավորանքներն ու եղբայրական ողջույնները նրա 80-ամյակի առթիվԲրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱրցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ըԿենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինիԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետը երկարաձգվել էԱռեղծվածային դեպք, Երևանի «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱվտովթար Կոտայքում․ վիրավոր կաՋերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. ձյուն է սպասվում
Ամենադիտված