Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ի՞նչ կա ուղտերի սապատների մեջ

ՎԻԴԵՈ

Մենք գիտենք, որ...

Ուղտերը իրենց սապատներում ջուր են կուտակում, որպեսզի կարողանան դիմանալ անապատում:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է՝ ուղտերի սապատներում ճարպ է կուտակված:

Ուղտերը շատ դիմացկուն կենդանիներ են, սրանց քաշը հասնում է 500–800 կիլոգրամի, ապրում են մինչև 40 տարի: Այս կենդանիները լավ հարմարված են դաժան և անջուր միջավայրում՝ անապատում ապրելուն: Հաստ կաշին և խիտ մորթին պաշտպանում են ուղտին ինչպես ցերեկվա արևի այրող ճառագայթներից, այնպես էլ գիշերվա ցրտից: Ունեն հրաշալի տեսողություն, կարող են մարդուն տեսնել մի քանի կիլոմետր հեռավորությունից, կամ էլ երկնքում նկատել անձրևային ամպերի ուղղությունը և շարժվել այդ ուղղությամբ այն հույսով, որ կընկնեն անձրևի տակ: Ուղտերը նաև հրաշալի հոտառություն ունեն. նրանք թարմ խոտի և խոնավության առկայությունը հոտառությամբ զգում են 40–60 կիլոմետրից: Ուղտերը չեն քրտնում և քիչ քանակությամբ հեղուկ են կորցնում արտաթորանքի հետ: Ուղտերը ջրի պաշարներ ունենում են ներքին օրգաններում, մասնավորապես ստամոքսի պատերի մեջ: Շնչելու ժամանակ ևս ուղտը ջուր չի կորցնում, քանի որ քթանցքներից դուրս եկող խոնավ օդը հավաքվում է հատուկ ծալքի մեջ, ջրային գոլորշին հեղուկի է վերածվում և լցվում բերանը: Ուղտի ամենայուրահատուկ կառուցվածքային մասերից մեկը սապատն է (լինում են ինչպես երկսապատանի, այնպես էլ միասապատ ուղտեր): Լինելով ճարպային կուտակումներ՝ սապատները յուրատեսակ «տանիք» են՝ արևի ճառագայթներից պատսպարվելու համար: Բացի այդ, օրգանիզմի ամբողջ ճարպային պաշարները կուտակելով սապատներում՝ հնարավորություն  է ստեղծվում օրգանիզմի համար ստեղծել լավ ջերմատվություն: Պարզ է, որ կուտակված ճարպը կենդանու համար էներգիայի աղբյուր է: Բացի այդ, իրականում, չնայած սապատներում ճարպ է, բայց ինչ–որ առումով կարելի է ասել, որ դա նաև ջրի պաշար է: Բանն այն է, որ 100 գրամ ճարպի օքսիդացման ժամանակ առաջանում է 107 գրամ ջուր (նկատած կլինեք, որ կուշտ ուտելուց հետո նաև ջուր խմելու պահանջ է առաջանում, դա կապված է նրա հետ, որ օրգանիզմում կուտակվելու համար ճարպ է առաջանում, իսկ այդ պրոցեսի համար ջուր  է պետք): Կարելի է ասել, որ սապատների այս ճարպն էլ հենց հանդիսանում է ուղտի՝ անապատում գտնվելու ժամանակ ջրի հիմնական պաշարը: Մի փորձի ժամանակ ուղտին ամռանը 8 օր պահել են առանց ջրի, արդյունքում ուղտը նիհարել է 100 կիլոգրամով, բայց երբ նրան ջուր են տվել, նա 10 րոպեի ընթացքում խմել է 103 լիտր ջուր: Ի դեպ, ուղտերը կարող են նաև աղի ջուր խմել, և դա նրանց չի վնասում: Եթե նրանք երկար ժամանակ ջուր չեն խմել, անգամ արյունը չի խտանում: Ուղտերը առանց ջուր խմելու կարող են ապրել մինչև երկու շաբաթ, իսկ առանց ուտելու՝ մինչև երկու ամիս: Անբարենպաստ պայմաններում նրանք ունակ են կորցնել իրենց քաշի 40 տոկոսը, բայց «մի նստելով»՝ ունակ են խմել մինչև 225 լիտր ջուր:

Հանրահայտ անեկդոտը, երբ կառուցում են լողավազան, բայց ջուր չեն լցնում՝ առաջարկելով սկզբից առանց ջրի լողալ սովորել, ուղտերի դեպքում աշխատում է: Պարզվում է, որ ուղտերը, չնայած երբեք լողալու ջրային տարածք չեն տեսել, այդուամենայնիվ, հրաշալի լողում են, ընդ որում՝ լողում են մարմինը թեթևակի կողքի թեքած վիճակում (հավանաբար այստեղ ևս նրանց օգնում է ճարպով լցված սապատը, որը թույլ է տալիս ուղտին մնալ ջրի երեսին):

Նյութը հրապարակման պատրաստեց 1or.am-ը

«Բավարիան» մի քանի ամսով զրկվեց առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածելԲրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչՄեդիայից կարծիք. Ինչո՞ւ Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. ԶախարովաԻրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան թվով 58-րդ MQ-9 ԱԹՍ-ն«Գյումրին մեր քաղաքն է». Նոր սկանդալ է հասունանում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի շուրջԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԵս ձեռքերս լվանում եմ. Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետոՌԴ զինուժը ոչնչացրել է ուկրաինական 275 անօդաչու թռչող սարքԳերմանիայում շուրջ 87,000 մարդ է մասնակցել երիտասարդական բողոքի ցույցերինԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»Արաղչին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ հարստացված ուրան արտահանել երկրիցՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 21-ին«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՏրանսպորտային երթևեկության վերականգնումը Ղրիմի կամրջով կտևի մոտ 2 տարի. WSJԵրևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը առանցքային գործոն է Հարավային Կովկասի բարգավաճման համար․ ԶախարովաՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ինԲացահայտվել է 247,100 տուփ ծխախnտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքԱզգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի փլեյ-օֆֆի և եզրափակիչ փուլի զույգերը հայտնի ենՈւկրաինացիները պետք է հասկանան, թե ինչ է թաքնված Արևմուտքի աջակցության հետևում. ՊուտինՍամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանԲեռլինում երիտասարդությունը դուրս է եկել ցույցի՝ բnղոքելով զորակոչի դեմՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան
Ամենադիտված