Իսկոն պետք է ներողություն խնդրեր երկրպագուներից. «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Իսկոն պարտավոր էր հարթեցնել Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում ԲԿՄԱ-ի դեմ կայացած խաղից հետո տեղի ունեցած միջադեպը կապված երկրպագուների հետ:
Դրվագներից մեկում իսպանացին չի կարողացել օգտագործել գոլ խփելու իր հնարավորությունը, ինչից հետո երկրպագուները սկսել են սուլել նրան: Վերջինս մոտեցել է տրիբունաներին և պատասխան պահանջել երկրպագուներից:
«Հասկանում եմ Իսկոյին: Նման զգացմունքային մարզաձևում գլուխ կորցնելը բավականին հեշտ է: Կարծում եմ, որ խաղից հետո Իսկոն պարզապես պետք է բացատրություն տար և ներողություն խնդրեր երկրպագուներից»,- Վալդանոյի խոսքն է մեջբերում AS-ը: