Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձայների հաշվարկն ավարտված է․ 7-րդ գումարման Ազգային ժողովում կլինեն Փաշինյանն ու հեղափոխության աջակիցները (ֆոտո)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժամը 07.30-ի դրությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը էլեկտրոնային եղանակով մշակել է քվեաթերթիկների 100 տոկոսը  (հայտնի են բոլոր 2010 ընտրական տեղամասերի արդյունքները)։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ձայների 70,43 տոկոսով (884456 ձայն) հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Երկրորդ տեղը  ձայների 8,27 տոկոսով (103824) զբաղեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին։

Ձայների 6,37 տոկոսով մեկ այլ աջակից ուժ՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» կուսակցության զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

Մյուս քաղաքական ուժերը չեն հաղթահարել անհրաժեշտ անցողիկ շեմը 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված լինելու համար։ Այսպիսով, նոր խորհրդարանում, որը ընտրվում է 5 տարի ժամկետով, ներկայացված կլինեն Նիկոլ Փաշինյանը իր համախոհներով ու «թավշյա հեղափոխության» աջակիցները։

Սակայն հաշվի առնելով այն, որ Սահմանադրությունն ընդդիմության համար երաշխավորում է պատգամավորական տեղերի 1/3-ը, ապա պետք է առաջիկայում սպասել, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն իրենց կհայտարարեն կառուցողական ընդդիմություն։

Ավելին, քանի որ «Իմ քայլը» կստանա 2/3 մանդատներից ավելին, ապա Հայաստանում առաջին անգամ կգործի 2015 թվականին ընդունված այն դրույթը, համաձայն որի՝ խորհրդարանի պատգամավորների թիվը համամամասնորեն ավելանում է այնքան, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ունենան մանդատների 1/3-ը։

Անցումային շեմը հաղթահարելուն շատ մոտ էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը չորրորդ հորիզոնականում է ձայների 4,7 տոկոսով (59059 ձայն)։

Ձայները մյուս ուժերի միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ՝

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ 3,89 տոկոս (48811),

«Մենք» դաշինք՝ 2 տոկոս (25174),

«Սասնա ծռեր»՝  1,82 տոկոս (22862),

«Օրինաց երկիր»՝ 0,99 տոկոս 12389),

«Քաղաքացու որոշում»՝ 0,68 տոկոս (8530),

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝  0,51 տոկոս (6456),

«Ազգային առաջընթաց»՝ 0,33 տոկոս (4122)։

Հայաստանում կպարզեցվի զինծառայողների պարտադիր ատեստավորման ընթացակարգը ԱՄՆ զինվորականները Թուրքիայի լեռնային շրջաններում ցածր բարձրության վրա ուղղաթիռների թռիչքներ են փորձարկումԻրանի նախագահը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի երկրներին «թշնամական դավադրությունները կանխելուն» օգնելու համարԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում56 տարեկանում երազանքային կազմվածքը. Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր կատարյալ մարմինը Արման Ծառուկյան․ Այս պահին թեթեւ քաշային կարգում ինձ ոչ ոք չի կարող հաղթել Օրբանը Ուկրաինան մասամբ ընդունելու ԵՄ ծրագիրը համարել է Հունգարիայի դեմ պшտերազմ հայտարարելՔուրթ Քոբեյնի մահվան առեղծվածը. Դատաբժշկական փորձագետները կասկածում են, որ դա սպանություն է եղել Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՊրեմիերա. Արման Հովհաննիսյան-«Իմը քոնն է» Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀայաստանից մեկնող բեռնատարների հերթերը կկարգավորվեն սահմանին. նախագիծ Վենեսուելան վերսկսում է նավթի մատակարարումները Իսրայել Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը Ռուբեն Վարդանյանի խոսքը՝ Բաքվի բանտիցՔարաթափում Մյասնիկյան պողոտայումԹուրքիան չի ձգտում տարածաշրջանային ազդեցության․ Էրդողան Բաքուն և Երևանը ինքնիշխան են և ազատ են Վաշինգտոնի հետ հարաբերություններ կառուցելու համար․ Պեսկով Փաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնումՍտամբուլ – Երևան – Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն նաև ամեն օր Թոմաս Ֆրանկը հեռացվել է «Տոտենհեմ»-ից Բուք, ձյուն, ցածր հորիզոնական տեսանելիությունԾայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտՎենսն Ադրբեջանում արել է բավականին առանցքային հայտարարություն. քաղաքական վերլուծաբան Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է Կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկից սպասքի օգտագործումը Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանում Telegram-ի դանդաղեցման գործընթացը «Քաղաքական քողարկում. Փորձագետը ինքնիշխանության հարցում Հայաստանի աննախադեպ քայլի մասին»Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ռյունիար շամպայնԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած քաղաքացիներին պատասխանատվությունից ազատելու օրինագիծը 6 վիրավոր՝ Սպիտակում․ ինչ է հայտնի«Տրանսպորտային հանգուցալուծում. Ռուսաստանը պնդում է «Թրամփի երթուղուն» մասնակցելու վրա»Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՊլանային անջատումներ՝ փետրվարի 11-ին, 12-ին, 13-ին, 16-ին, 17-ին և 19-ինՔաղաքացիները Վենսին կոչ են արել պաշտպանել քրիստոնյաներին բռնապետությունից Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԵրևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով Հայաստանը Մարգարայի կամրջով հումանիտար օգնություն է տեղափոխել Թուրքիա․ պատմության այս օրը (11 փետրվար)Ձյուն և բուք ՀՀ-ում․ մանրամասներՔՊ-ն Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չի ընտրել․ «Հրապարակ» 2021-ից հետո կոռուպցիան մեր երկրում շատացել է. թվեր. «Ժողովուրդ»Կլքի՞ արդյոք ՔՊ-ն․ «Հրապարակ» Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին արտակարգ է․ վիրավոր կաՈւգոչուկվու Իվուն վիրահատվել է Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը Կանադան մտադիր Է 10 հազար Բրաունինգի ատրճանակ փոխանցել Ուկրաինային․ Ottawa Citizen
Ամենադիտված