Կոնչիտա Վուրսթը կլինի աշխարհում առաջին տրանսգենդերը, որը մայր կդառնա
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Եվրատեսիլ-2014»-ի հաղթող Կոնչիտա Վուրսթը լրագրողներին ասել է, որ երազում է երեխա ունենալ: Նա վստահ է, որ կլինի աշխարհում առաջին տրանսգենդերը, որը մայր կդառնա, հայտնում է newsyou.info-ն:
Կոնչիտան արդեն 27 տարեկան է: Նա ապրում է պարող Ժակ Պատրիկի հետ: Փարիզի կենտրոնում նրանք վայելում են ընտանեկան երջանկությունը, որին պակասում է միայն երեխան:
«Սկզբում ծնողներս ինձ չէին աջակցում, իսկ հիմա հասկանում են 150%-ով: Նույնը վերաբերվում է երեխաների հարցին: Եթե նույնիսկ ես անձամբ չկարողանամ ծննդաբերել, մենք միասին կկարողանանք մեթոդ գտնել երեխա ունենալ՝ մեր զգացմունքների լիարժեքության և ներդաշնակության համար»,- նշել է Կոնչիտան: