Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ հետ է խոսում Փաշինյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քարոզարշավային երեք օրերն, ինչպես արդեն հասցրել ենք նկատել, անցնում են բավականին թեժ: Թեժ ռիթմն առավելապես թելադրվում է իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից, ով խախտեց թվացյալ հանդարտությունը, որ տիրում էր վերջին ամիսներին, և հեղափոխական հռետորաբանությամբ սկսեց թիրախավորել նախորդ իշխանություններին: Արդյո՞ք տեղին է վերստին դիմել սև–սպիտակի, նախկին իշխանություններին քննադատելու, հակահեղափոխության վտանգը թմբկահարելու տրամաբանությանը, թե ոչ, դժվար է ասել: Չենք բացառում, որ կան անտեսանելի վտանգներ, որոնք Փաշինյանը փորձում է կանխել՝ ի սկզբանե դրանք բնում խեղդելով: 
 
Ինչևէ, ինչքան էլ հեղափոխական ժամանակների ու հենց Փաշինյանի հայտնի ոճի կոնտեքստում տեղի ունեցողը նորմալ է, կա խնդիր, որին հայաստանյան քաղաքական դաշտը բախվել է թե՛ նախկինում, թե՛ հիմա: Քարոզարշավների, հանրահավաքների ընթացքում քաղաքական դեմքերը խոսում են ոչ թե հավաքվածների հետ, այլ իրենց մրցակիցների: Այս երևույթն առավել ակներև է դառնում հիմա, երբ, օրինակ, Ստեփանավանում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հակադարձում է Դավիթ Շահնազարյանին, կամ Գյումրիում փորձում է բացատրել Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության իրական իմաստը:
 
Փաշինյանը, փաստացի, խոսում է ոչ թե Ստեփանավանի, Գյումրիի ու քարոզարշավային կանգառ հանդիսացող մյուս համայնքների բնակիչների հետ, այլ խոսում է նկարահանող խցիկի, ուղիղ եթերի առաջ նստած ինֆորմացիոն սպառողների, ՀՀԿ–ի, ՀՅԴ–ի, մեդիադաշտի հետ: Բնականաբար, այսպես ասած, համապետական քաղաքական խնդիրներն ու օրակարգը, հատկապես հեղափոխական փխրուն ժամանակներում չեն կարող անմասն մնալ վարչապետի լեքսիկոնից, անկախ նրա գտնվելու վայրից: Բայց քարոզարշավային երեք օրերը ցույց են տալիս, որ այդ օրակարգերը դառնում են հիմնական՝ ստորադասելով տեղական խնդիրները, համայնքային խնդիրների քննարկումները:
 
Նույնիսկ եթե ի գիտություն ընդունենք Փաշինյանի նշած այն հանգամանքը, որ սրանք նախ՝ վարչապետի, հետո նոր ԱԺ ընտրություններ են, խնդիր ունենք համայնքային քաղաքականության մասին խոսակցության առումով: Ցավոք, այդ խոսակցությունն այժմ երկրորդվել է, հայտնվել է ընդհանուր հայաստանյան օրախնդիր քննարկումների ու ինֆորմացիոն հոսքի ստվերում: 
 
Մի քանի անգամ առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ համայնքային, տեղական քաղաքականությունը փաստացի անտեսված է եղել թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանությունների ժամանակ: Առաջարկվող նոր Ընտրական օրենսգրքի տոտալ համամասնական ընտրակարգի դրույթը ակնհայտորեն բերելու էր մի վիճակի, երբ մարզային, համայնքային քաղաքականության մասնակցությունը որոշումների կայացմանը հասնելու էր մինիմումի: Սա, իհարկե, իր հերթին չի նշանակում, թե գործող ռեյտինգային ընտրակարգն ապահովում է համայնքային քաղաքականության ներկայացվածությունը: Այն ապահովում է այդ մասնակցությունը միայն սիմվոլիկ իմաստով: Բովանդակային իմաստով ռեյտինգային համակարգը աղավաղում է համայնքային քաղաքականությունը, այն կրկին ծառայեցնում կուսակցությունների շահերին: 
 
Հասկանալով հանդերձ հեղափոխական իրավիճակի առանձնահատկությունները՝ չենք կարող չարձանագրել, որ չկա համայնքների, մարզերի մասին որևէ բովանդակային խոսակցություն: Թե՛ առաջարկվող ու չընդունված Ընտրական օրենսգիրքը, թե՛ ընթացող քարոզարշավի բովանդակությունը հուշում են դրա մասին: Ճշմարտության առջև չմեղանչելու համար նշենք, որ երեկ արդեն որոշակիորեն նկատվեց, որ Տավուշի մարզում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը, թեկուզ մասնակի, բայց սկսեց խոսել տեղական խնդիրներից: Հուսանք՝ քարոզարշավի թեժ մեկնարկը ու այդ մեկնարկի սահմանած նշաձողերը ու առաջնահերթությունները կփոփոխվեն, ու մարզային քարոզարշավը կլինի առիթ խոսելու մարզի բնակիչների հետ մարզի խնդիրներից, ոչ թե կդառնա հարթակ խոսելու առավել ընդհանուր, ընթացիկ քաղաքական մարտահրավերներից: 
 
Հեղինակ՝ Լևոն Մարգարյան
Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը Նեմեսիսի հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ջիվանշիր Խանին. պատմության այս օրը (18 հուլիս)Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում. Աբրահամյան Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին, «Հրապարակ» Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ» «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի. «Ժողովուրդ» 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ» Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ» «Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Մոսկվայի վրա հարձակում է եղել, Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԱդրբեջանը նախատեսում է վերսկսել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը Կյանքից հեռացել է «Հումորների և հնարամիտների ակումբի» ռեժիսյոր Սվետլանա Մասլյակովան Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ «Ելիմայ»-ի գլխավոր մարզիչ Brent-ը վաճառվում է մեկ բարելը մոտ 85 դոլարով Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանից Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ Տարիքն ընդամենը թիվ է․ Շակիրան գովել է Մեսսիին և հատկանշել Անտոնելայի աջակցությունը Քննարկվել են Հայաստանից Օմանի Սուլթանություն հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
Ամենադիտված