Նեյմարը չի վերադառնա «Բարսելոնա»
ՍՊՈՐՏՎերջին շրջանում շատ է խոսվում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի` կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու մասին:
Okdiario-ն այսօր հայտնել է, որ բրազիլացին չի վերադառնա Կատալոնիա, քանի որ ֆուտբոլիստը փչացրել է հարաբերությունները Լիոնել Մեսսիի հետ: Բացի այդ, կատալոնական ակումբն այժմ չունի այնպիսի ֆինանսական կարգավիճակ, որպեսզի վերադարձնի փարիզյան ակումբի հարձակվողին:
Աղբյուրը նաև հայտնել է, Նեյմարի` Լա Լիգա վերադառնալը բացառված չէ: Խաղացողը կարող է համալրել «Ռեալի» շարքերը հաջորդ մրցաշրջանից: