Բրենդայինի տակ վաճառում են չինական ապրանք
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի բրենդային խանութներում շարունակում են չինական ապրանքը վաճառել բրենդային ապրանքի փոխարեն: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պետրոսյանը:
«Խորհուրդ եմ տալիս բրենդային ապրանքը չինականից տարբերել կարերի միջոցով`բրենդային ապրանքի կարերն ավելի կոկիկ են, ծայրերին թելեր չկան: Բրենդայինի տակ վաճառում են չինական ապրանքը, որը ոչ մի որակական ցուցանիշների չի ենթարկվում: Հանդիպում է նաեւ հակառակ պրոցեսը, երբ բրենդային խանութներում հանդիպող ապրանքները նաեւ տոնավաճառներում է վաճառում: »,-ասաց նա:
Արմեն Պողոսյանը խորհուրդ տվեց սպառողներին այսպիսի դեպքերի հանդիպելու ժամանակ դիմել Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որը պարտավոր է այս ոլորտում վերահսկողություն սահմանել: