Որտեղ էր Վարդենիսցի անհետ կորած 13-ամյա երեխան. ՄԱՆՐԱՄՍԱՍՆԵՐ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեկ երեկոյան Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում անհետ կորել է 13-ամյա երեխա:
Այս մասին 1or.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Այս առնչությամբ 1or.am-ը զրուցեց Վարդենիս համայնքի ղեկավար Կամո Պետրոսյանի հետ:
Վերջինս հայտնեց, որ երեխան երեկ երեկոյան ժամը 18.00-ին տանից դուրս է եկել և գնացել է իրենց տանը կից ոչ բնակելի շինություն, որտեղ էլ քնով է անցել: Ծնողների երկարատև որոնումներն արդյունք չեն տվել:
Ստիպված դիմել են ԱԻՆ:
Գյուղապետի փոխանցմամբ՝ 13-ամյա երեխային, այսօր առավոտյան գտել են: