Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղրղզստանի արտգործնախարարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 7-ին ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը շնորհավորեց իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում: Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ քայլեր ձեռնարկել համագործակցության նոր ոլորտներ և ուղիներ բացահայտելու ուղղությամբ: Կողմերը համակարծիք էին, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգ տարիների ընթացքում կուտակված փորձը կայուն հիմք է տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության առավել խորացման և ընդլայնման համար՝ որպես նոր ուղղություն ընդգծելով նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները:

Արտգործնախարարների ուշադրության կենտրոնում էին նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, միջազգային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցերը:

Կողմերը քննարկեցին նաև ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի օրակարգին, ինչպես նաև ՀԱՊԿ գագաթաժողովի աշխատանքներին և ընդունվելիք փաստաթղթերին վերաբերող մի շարք հարցեր:

Ներկայացնելով Հայաստանի ներքաղաքական զարգացումները և կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովմանը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշմանը և մոտեցումներին՝ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն  ընդգծեց հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

ԿԳՄՍ-ն՝ 231 դպրոց փակելու լուրերի մասին Թրամփը 10% մաքսատուրք է սահմանել ամբողջ աշխարհի համար Որոշ հասցեներում ջուր չի լինի «Վենսի Հայաստան կատարած այցից հետո Փաշինյանը սկսել է խոսել Ռուսաստանի հետ բարեկամության արժեքի մասին» Տարադրամն այսօր «Կարող ենք ապրել և զարգանալ». Ինսայդերը բացահայտել է Հայաստանի նոր նպատակըՀայաստանի ղեկավարությունը երկիրը տանում է ինքնասպանության՝ և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես. «Փաստ»Ռազմական թղթակից Ստեշին. Ադրբեջանն ու Հայաստանը մեր ընկերները չեն, դադարեք խաղալ ազգերի միջև բարեկամության վրաՈ՞վ կարող է հանդես գալ որպես Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման շահագրգիռ կողմ. «Փաստ»Քաղաքական դաշտում նոր կենտրոն․ «Մեր Ձևով» շարժումն ու «Ուժեղ Հայաստան»-ի օրակարգը Փաշինյանի ռազմավարությունը. Արտաքինը գումարած բյուրոկրատական ​​լեգիտիմությունըԱվստրիայից հնչած հստակ ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը վերահաստատեց հավատարմությունը Կաթողիկոսին Մայրենի լեզվի միջազգային օր. պատմության այս օրը (21 փետրվար)«Հպարտ եմ, որ Էդուարդի նման որդի ունեմ». Էդուարդ Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ճակատենի դիրքերում. «Փաստ»Արտառոց միջադեպ Գյումրիում․ 4-5 հոգի մեքենայից իջնելով՝ դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդիՉորս տարի անց. ուկրաինական պատերազմը` որպես տրանսֆորմացիայի կատալիզատոր. «Փաստ»Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրն է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է «Դարձ ի շրջանս յուր». ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում արհեստական «բումից» հետո. «Փաստ»«Ժողովրդին պատերազմով վախեցնելով, Ադրբեջանի հետ համագործակցելով, «խաղաղության» քարոզ անելով՝ փորձելու են ինչ-որ արդյունք ստանալ». «Փաստ»Ո՞ր դեպքում ՔԿՀ ծառայողը հավելավճար ստանալու իրավունք ձեռք չի բերի. նախագիծ. «Փաստ»Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ»Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Իշխանությունները սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով. «Հրապարակ» Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ»Պարգևավճար ստացած ղեկավարները պարտադիր պետք է ինքնակրթությամբ զբաղվեն. «Հրապարակ» Ո՛չ քայլ են անում, ո՛չ էլ վերջնական պատասխան տալիս. «Փաստ»Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ ԵՄ-ում չեն կարողացել համաձայնեցնել հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը Ռուսաստանը մշակում է նոր հիպերձայնային զենք, հայտնել են Գլխավոր շտաբում Amazon-ը դարձել է ԱՄՆ ամենամեծ ընկերությունը տարեկան հասույթի գծով՝ առաջ անցնելով Walmart-իցԱջափնյակում տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելՄակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում Versace-ն ներկայացնում է Pivot պայուսակը. 3,300 դոլար արժողությամբ դասական պայուսակի նոր մեկնաբանությունըԱՄՆ-ը 3 օրում 68 ռшզմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխել Մերձավոր Արևելք «40 տարեկանում մայրանում եմ, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նրան տեսնելու». Լիլի ՄորտոՃապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Ճապոնիայի վարչապետԹրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին խոշոր hարված hասցնելու հնարավորությունը. ABC NEWSՖուտբոլիստները պայքարում էին մեկը մյուսի համար. «Նոա»-ի գլխավոր մարզիչ Թրամփը կարծում է, որ Փաշինյանն ու Ալիեւն ընկերներ են դարձելԳեղասահորդուի Ալիսա Լիուն՝ օլիմպիական չեմպիոն, Ադելյա Պետրոսյանը 6-րդն էՖիլիպիններում ժայթքել է Կանլաոն հրաբուխը․ մոխրի սյունը հասել է 4,5 կմ բարձրության53 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Էրիկ ԴեյնըԵՄ-ն չկարողացավ համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջԱրթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլինՎալոդյա Գրիգորյանի սպանության գործով կհարցաքննվեն ԱխտոյաններըTelegram-ը ստեղծել ու պահպանում է ենթակառուցվածք, որը թույլ է տալիս անօրինական կերպով տարածել ՌԴ քաղաքացիների անձնական տվյալները․ ՌոսկոմնադզորՌուսաստանն ու Ուկրաինան նոր հարվածներ են փոխանակելԲազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերնորոգումից հետո կդառնա թանգարան
Ամենադիտված