Ինչ է կատարվել Դսեղ գյուղում. ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ...
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՕրերս Լոռու մարզում հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հայրենի՝ Դսեղ գյուղում, իր անվան թանգարանի տարածքում անհայտ անձը կամ անձինք մի իսկական վանդալիզմ են իրականացրել։ Ինչպես Դսեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վանդալները հիմքից կտրել են մեծ թվով հաստաբուն ծառեր, հիմնականում, եղևնիներ, որոնց երկարությունը կլիներ 25-30 մետր։ Ո՞վ է պատասխան տալու այս՝ թուրքի հոգեբանությամբ կատարված հանցագործության համար։ Եթե մեծն լոռեցին ականատես լիներ ծառերի այս սպանդին, գուցե ի նշան զայրույթի իր հեղինակային մեծ խոսքով պատասխաներ տականքներին։
Մանրամասն՝ այստեղ