Վանաձորցին քրոջը խայտառակվելուց փրկելու համար դաժանաբար սպանել է նրա ընկերոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Վաղինակ Դ.-ի գործի դատական քննությունը:
Վաղինակ Դ.-ն մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Ըստ մեղադրանքի՝ Վաղինակն իր քրոջ՝ Լ. Դ.-ի ու նրա մտերիմի՝ Ազատ Ա.-ի «միջև առկա փոխհարաբերությունների շուրջ Ազատ Ա.-ից պարզաբանումներ պահանջելու նպատակով ընկերների՝ Ա. Մ.-ի ու Ա. Հ.-ի հետ նախնական պայմանավորվածությամբ՝ 2015 թվականի հունիսի 3-ին Երևանում հանդիպել է Ազատ Ա.-ին, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նվազագույնի հասցնելով Ազատ Ա.-ի կողմից իր կյանքը պաշտպանելու հնարավորությունը, ծակած-կտրած բնույթի վնասվածքներ է հասցրել, ինչ հետևանքով Ազատ Ա.-ն մահացել է»:
Մանրամասն՝ 1in.am