Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում սաուդացի լրագրողին խեղդամահ են արել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիին սպանել են խեղդամահ անելու միջոցով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում Reuters-ը:

Reuters-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն իրենց հայտնել է, որ սկզբնապես նախատեսված չի եղել սպանել Հաշքաջիին:

Տեղեկության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Թուրքիա են ուղարկել 15 անձի, ովքեր հանգիստ ձևով պետք է Հաշքաջիին համոզեին վերադառնալ հայրենիք:

Լրագրողի հետ հանդիպման ժամանակ այս 15 անձինք սկսել են սպառնալ նրան, իսկ լրագրողը դիմադրել է, օգնություն կանչել, ինչից այդ անձինք ընկել են խուճապի մեջ:

Այդ խմբի անդամները փորձել են լռեցնել Հաշքաջիին, ինչի հետևանքով նա շնչահեղձ է եղել:

Հաշքաքջիին սպանելուց հետո նրա մարմինը փաթաթել են գորգով, հյուպատոսական մեքենայով դուրս բերել և հանձնել իրենց մտերիմ ստամբուլցիներից մեկին:

Հանցավոր խմբի անդամներից մեկը հագել է Հաշքաջիի շորերը դուրս եկել հյուպատոսության շենքից, որպեսզի անվտանգության տեսախցիկները ֆիքսեն, թե «ինչպես է Հաշքաջին դուրս գալիս»  շենքից: 

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի մարմնի մասունքները փնտրում է Ստամբուլին հարակից անտառում:

Թուրք քննիչները Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում իրականացրած խուզարկության ժամանակ ձեռք են բերել տարբեր նմուշներ, որոնցով ստուգում են Հաշքաջիի ԴՆԹ հետքերի առկայությունը:

Ոստիկանության վարկածի համաձայն՝ հնարավոր է, որ լրագրողի մարմնի մասունքները թաքցված լինեն Ստամբուլին հարակից անտառում:

Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ հնարավոր է, որ լրագրողի մարմնի մասունքները թաքցվել են Յալովա քաղաքի մոտակայքում:

Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութըՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Եվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՀացիկ գյուղում «Ford» է այրվել Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան Արման Ծառուկյանին իջեցրել են ԱՄՆ մեկնող ինքնաթիռից հեռախոս օգտագործելու պատճառով Բելգիայի հայտնի հայերը. հայ մարզիչը մեծ պատիվ կհամարի ՀՀ-ի հավաքականը մարզելու հնարավորությունը Չարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Մոսկվան դեմ է Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության շուրջ գագաթնաժողովի կազմակերպմանը Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Զելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի արտգործնախարար Մուշի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներին Հորմուզի նեղուցով անցնելու համար տուրքեր սահմանելու իրավական հիմքեր չկան. ՄԱԿ ՖԻԴԵ-ն Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում ՀՀ-ն տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ 7 մեքենայի մասնակցությամբ վթար՝ ԵրևանումՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Սիրիային անկախության 80-ամյակի առթիվ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից ԱդրբեջանՓրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Երկար ժամանակ գազ չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … պիջակ«Մարկեդոնով. Ռուսաստանը հետաքրքրված է բարեկամական Հայաստանով»«Ինչպես է Փաշինյանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի փախստականներին վերածում քաղաքական վտարանդիների» «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը․ պատմության այս օրը (17 ապրիլ)Հայտնի է դերասան Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան պատճառըԵվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ռուբլին սկսեց արժևորվելԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Մինչև 20:00-ն ջուր չի լինելու․ ջուր հավաքեքՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Կյանքից անժամանակ հեռացել է դերասան Լևոն Տեր-ՊետրոսյանըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերով
Ամենադիտված