Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Բելառուսում
ՍՊՈՐՏԳեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը հաջող ելույթ է ունեցել Բելառուսի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենասահքում Հայրապետյանը կարճ և ազատ ծրագրերում ընդհանուր առմամբ հավաքեց 189.56 միավոր և արժանացավ երրորդ հորիզոնականի: Մրցաշարին մասնակցում էին 12 գեղասահորդներ:
Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավեց 4-րդ հորիզոնականը: