Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սասնա ծռերի» բացահայտու՞մ, թե՞ ինքնաբացահայտում. ՊՊԾ-ի ահաբեկչությունը` ԱՄՆ Պետդեպի պատվերո՞վ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

haymedia.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» կոչվող խմբավորման համակիրների և «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների կողմից Facebook սոցիալական ցանցում բացված` «Սասնա Ծռեր - Բացահայտում» էջը` իր հայտարարություններով, առաջին հայացքից պարզապես սովորական մի զավեշտ էր, որն ընդամենը կարող էր առաջացնել մարդկանց ծիծաղը, մանավանդ որ «բացահայտումներ» են անում այն մարդիկ, որոնց մասին որ կարելի է հարյուրավոր ուշագրավ և իրական բացահայտումներ անել:

Բայց իրականում այս էջը մեզ ավելի կարևոր բան տվեց. դեռ թողնենք մի կողմ այն փաստը, որ նախաձեռնության հեղինակները օրը ցերեկով ամենալկտի կերպով արհամարհում են խոսքի ազատության իրավունքը` «սև ցուցակ» կազմելով այն մարդկանց, ովքեր քննադատություններ են հնչեցրել ահաբեկչական խմբավորման անդամների հասցեին, կատարում են մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարելու փորձ` կոչ անելով անձնական տվյալներ հավաքել իրենց քննադատած մարդկանց մասին (ընդհուպ մինչև սիրուհիների և անձնական այլ կապերի մասին), բայց ամենաուշագրավն այստեղ այն է, որ այդ բոլոր հավաքած տվյալները նախաձեռնության հեղինակները պատրաստվում են տրամադրել ԱՄՆ Պետդեպին: Մասնավորապես հայտարարության մեջ ասվում է.

«Այդ բոլոր ցուցակները և նյութերը կներկայացվեն ԱՄՆ պետական դեպարտամենտ՝ Միջազգային Քրեական Դատարան դիմելու միջնորդություն ներկայացնելու համար և ԱՄՆ կողմից այդ անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանելու համար…»:

Կարծում եմ, այստեղից սկսած պետք է արդեն դադարենք կիրառել «բացահայտում» տերմինը` այն փոխարինելով «ինքնաբացահայտում» տերմինով: Եվ, իսկապես, ի՞նչ է սա, եթե ոչ ինքնաբացահայտում:

Նախաձեռնության հեղինակները առավել քան պարզ և մատչելի ձևով օրը ցերեկով հայտարարեցին, որ իրենց հենարանը ԱՄՆ Պետդեպն է, որ իրենք աշխատում են ԱՄՆ Պետդեպի համար, և քանի որ նախաձեռնությունն էլ կոչվում է «Սասնա Ծռեր - Բացահայտում», ապա տրամաբանական է, որ զինյալների ահաբեկչական խմբավորումն էլ իր գործողությունները կարող էր կատարել ԱՄՆ Պետդեպի պատվերով: Այսինքն, ՊՊԾ գնդի գրավումը և դրա շուրջ տեղի ունեցած դեպքերը ոչ այլ ինչ էին, եթե ոչ ԱՄՆ Պետդեպի պատվերով ու ֆինանսավորմամբ հերթական «գունավոր հեղափոխություն» կատարելու փորձ` Սիրիայի օրինակով: Ու սա արդեն ես չեմ ասում, սա արդեն իրենք իրենց մատնեցին, իրենք իրենց դիմակը պատռեցին…

Կարծում եմ, հասարակության այն հատվածը, ով մոլորության մեջ լինելով դարձել է այդ հանցագործների համակիրը, իրավունք ունի իմանալու, թե իրականում ում է համակրում և աջակցում, ինչին է նպաստում իր աջակցությամբ:

Կարեն Վարդանյան

ՀայՄեդիա.AM-ի գլխավոր խմբագիր

Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարությունը ռեկորդ է սահմանել իշխանության ղեկին գտնվելու տևողությամբ Վթար՝ Սարալանջի փողոցում․ վնասվել են ավտոմեքենաներ վաճառող ընկերության ցուցադրված մեքենաները Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում Կալիֆոռնիայում կառուցվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր հուշահամալիր ՀՀ-ում օգոստոսին բենզինի, դիզվառելիքի ու մեքենաների գազի գներն աճել են. վիճակագրություն Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներԹուրքիայի հետախուզության ղեկավարը գաղտնի այցով մեկնել է Աթենք ԱՄՆ պատերազմն Իրանի դեմ կարող է ձգվել մինչև հաջորդ տարի․ մամուլի ամփոփում Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին կնվազի 5-8 աստիճանով «Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով». փաստաբան Իրանի կողմից hարվածի դեպքում Իսրայելը պատասխան hարված կտա, այդ թվում՝ Իրանի էներգետիկ օբյեկտներին․ Իսրայելի պաշտպանության նախարարԱդրբեջանը, Թուրքիան և Ծոցի երկրները օգնում են ԱՄՆ-ին պատժել Իրանին. Վենս ԱՄՆ-ը չի ծրագրում վերադառնալ Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին. FT Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Դեղձ միրգ«Քաղաքագետը բացահայտել է այն, թե որքան ժամանակով է Փաշինյանը հետաձգելու ԵԱՏՄ-ից դուրս գալը»Սոչիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով նավթամբար է հրդեհվել Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանում, Արարատի և Տավուշի մարզերում «Ժողովրդի զանգվածային դավաճանություն. Հայաստանն այլևս գոյություն չի՞ ունենա. Փաշինյանը բոյկոտվում է ամբողջ աշխարհում»Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ին «Ես ճիշտ արեցի». Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին Ուկրաինական դրոնները հարվածել են Սոչիի մերձակայքում գտնվող նավթաբազային և ՀՕՊ դիվիզիոնին ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրամիջոցների կարտելի նավի ոչնչացման մասին Տեկվանդոյի միջազգային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 4) Թրամփի բանագնացներն առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա. Զելենսկի ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու
Ամենադիտված