Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանից դուրս հեղափոխության մեսիջները սխալ են մեկնաբանվում.

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հրազդան և Էջմիածին քաղաքներում սպասվող քաղաքապետի ընտրությունները դարձել են յուրատեսակ փորձաքար արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Այդ ընտրությունների կարևորությունը պայմանավորվում է ոչ թե դրանց բովանդակությամբ, ներքին ինտրիգներով, այլ նախընտրական քարոզարշավի շուրջ ծագած տեղեկատվական աղմուկով: Ինտրիգ, ըստ էության, երկու ընտրություններում էլ չկա, քանի որ մի դեպքում առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի աջակցություն ունեցող քաղաքապետի պաշտոնակատարը, մեկ այլ դեպքում՝ Սասուն Միքայել յանի որդին: Սակայն, երկու դեպքում էլ կան խնդիրներ վարչական ռեսուրսների օգտագործման հետ կապված: 

Կայքերից մեկի հետաքննող մի լրագրող զանգահարել էր Հրազդանի դպրոցներից մեկի տնօրենին և, ներկայանալով որպես Սասուն Միքայել յանի օգնական, հարցրել, թե քանի հոգի նա կարող է բերել Սևակ Միքայել յանի քարոզարշավին: Ձայնագրությունը հայտնվել էր համացանցում: Մեկ այլ ձայնագրություն էլ, որտեղ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարի հայրը զանգահարել ու սպառնացել էր իր դստեր հասցեին համացանցով քննադատություն հայտնած մի օգտատիրոջ, ևս հայտնվել էր համացանցում: Զուգահեռ նաև արձանագրվել էին խախտումներ կապված քարոզչական պաստառների ու նյութերի հետ կապված:

Չցանկանալով խորանալ նախընտրական քարոզարշավի վերոնշյալ դրվագների մեջ՝ կցանկանայինք խոսել մեկ այլ, ավելի ընդհանրական երևույթի մասին: Փաստացի, բարձրագույն իշխանության կողմից հայտարարվում է, որ ընտրությունները լինելու են ազատ և թափանցիկ, բայց արդեն տեղերում, նույն այդ իշխանության ուղղակի կամ անուղղակի հովանավորությունը վայելողները դա կամ չեն հասկանում, կամ հասկանում են, բայց վարվում են այնպես, ինչպես նախկինում՝ սովորույթի ուժով: Ակնհայտ է, որ, օրինակ, Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանը չնայած անցավ բավական սուր քաղաքական հռետորաբանության պայմաններում, բայց օրինականության առումով որևէ խնդիր չհարուցեց, քանի որ գտնվում էր երկրի ղեկավարության անմիջական ուշադրության կենտրոնում, ընդ որում, ուշադրության կենտրոնում՝ նաև ֆիզիկական իմաստով: 

Ստացվում է, որ Երևանից հնչող մեսիջները, ընդհուպ մեսիջներն առ այն, որ, օրինակ, քաղաքականության մեջ հայրերի և որդիների սկզբունքը բացառվելու է, տեղերում մեկնաբանում են բոլորովին այլ կերպ՝ գուցե մտածելով, որ Երևանում կամ այդ մասին չեն իմանա, կամ աչք կփակեն դրա վրա:

Ակնհայտ է, որ երկու տեղական ընտրությունների դեպքում էլ իշխանությունը խնդիր ունի արագ կարգի հրավիրելու իր տեղական ներկայացուցիչներին և առանց այն էլ երաշխավորված հաղթանակի գնալ արժանապատվորեն՝ օրինակելի ընտրություններ ու քարոզարշավ երաշխավորելով: Այլապես կարող է ստացվել, որ հեղափոխությունը տեղի է ունեցել միայն Երևանում, իսկ մարզերում շարունակվում է նախկին արատավոր ավանդույթը, պարզապես այն տարբերությամբ, որ նախկինում մոտիվացիայի և էլեկտորատի մոբիլիզացիայի գործիքը փողն էր, իսկ հիմա հակահեղափոխության մասին սպառնալիքները, Փաշինյանի մտերիմ լինելն ու ապրիլ–մայիս ամիսներին Երևանում փողոց փակելու մասին հիշատակումները:

Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն Եղանակը Հայաստանում Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Արտակարգ դեպք՝ Արմավիրում, 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, որն էլ ընկել է նրա վրաԿասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի արտադրությունը Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Wildberries-ը կմասնակցի E-Logi Fest 2026-ին Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացել Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան Մինչեւ 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներումՓաշինյանը գնաց Եկատերինբուրգ Ռուսաստանին և հայ ֆերմերներին խաբելու համարՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում Ուկրաինան նոր վարչապետ ունի Քաղաքագետը հնարավոր է համարում Ռուսաստան-Հայաստան համագործակցության վերանայումը Միշուստինի և Փաշինյանի հանդիպումից հետո Որոշ ժամանակ գազ չի լինելու 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ» ԵՄ-ն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար առաքելություն է սկսել Հայաստանում«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ» ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ «Հրապարակ». Հայր եւ որդի Ախտոյաններն արտերկրում անհետացել են, մայրը միայնակ է վերադարձել Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/b12996b4b18eec9af5193603bfbe0298 © 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դաշնակիցների միջև պառակտում. Բաքուն քննադատում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը»Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Տավուշում հուլիսյան սրացման ժամանակ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները․ պատմության այս օրը (16 հուլիս)Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. «Փաստ»Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան Լույս չի լինելու Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»Ի՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»«Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնասպան է եղել․ հարևանները շոկի մեջ են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կժամանի Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ
Ամենադիտված