Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օլիմպիական չեմպիոնական մեդալը տխրեցրել է հայ հոռետեսներին

ՍՊՈՐՏ

Սեփական երկրի հաջողություններով չուրախանալը կարծես վերածվել է մարզական հետաքրքրության, բայց աչքով տեսածին չհավատալը կամ դրան քամահրական վերաբերմունք ցուցաբերելն ինչ-որ տեղ կարելի է նաև սեփական ազգի հանդեպ ցուցաբերվող դավաճանություն որակել:

Այն, որ մեր մարզիկներն արդեն վերջին տարիներին շոշափելի արդյունքներ են արձանագրում, անվիճելի է, բայց կարծես որոշ մարդկանց դա այնքան էլ չի ուրախացնում:
Չուրախացողների թվում, ամենայն հավանականությամբ, այնպիսի մարդիկ են, ովքեր իրենց ողջ կյանքում սեփական համակարգչի ստեղնաշարից ավելի ծանր իր երբեք չեն բարձրացրել, երբեք չեն զգացել սեփական որոշումից բխող պատասխանատվության ծանրությունը և երբեք ոչինչ չեն արել իրենց ուժերով ինչ-որ բանի հասնելու համար: Հակառակ դեպքում այդքան վերամբարձ տոնով ու քամահրական չէին վերաբերվի հայ մարզիկների արձանագրած հաջողություններին:

Ցավալին այն է, որ նման մարդիկ ոչ միայն ուրախանալ չգիտեն, այլև իրենց կյանքի ընթացքում երբեք էլ չեն փորձել ուրախանալ նույնիսկ այն ժամանակ, երբ այս կամ այն առիթով սեփական երկրի դրոշն է բարձրանում և մեր երկրի հիմնի տակ ողջ մարդկությունը լսում է «Արմենիա» բառը:

Չէ՞ որ րոպեներ տևող այդ բաղձալի արդյունքին հասնելու համար մարդիկ երկար տարիներ ջանք ու քրտինք են թափում, էլ չենք ասում այն հսկայական ներդրումների մասին, որի շնորհիվ այսօր հայ մարզիկը կարողանում է ոչ միայն մարզվել, զարգանալ, աճել ու նվաճել, այլև իր հաջողություններով ապացուցել, որ չնայած փոքրիկ, բայց բավական հզոր ներուժ ունեցող երկրի ներկայացուցիչ է:

Մեկ տասնամյակ առաջ դժվար էր պատկերացնելը, որ մեր մարզիկները օրերից մի օր կկարողանան վարկանշային աղյուսակներում լավագույն եռյակի, հնգյակի, նույնիսկ՝ տասնյակի մեջ հայտնվել: Սակայն այսօր, երբ մեր սպորտային ակտիվում նրանք կարողանում են պատվավոր տեղեր զբաղեցնել և տարբեր մրցույթների ժամանակ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ նվաճել և դրա հետ միասին նաև հպարտանալ, որ իրենց շնորհիվ մեր երկրի դրոշը կրկին ծածանվեց այս կամ այն երկրում կազմակերպված միջազգային մրցույթի ժամանակ, փաստ է, որն ընդամենը տեսնել ու գնահատել է պետք, այլ ոչ թե հերթապահ արտահայտություններով նվաճածը ստվերել:

Իսկ այսօր Հայաստանը նաև Օլիմպիական չեմպիոն ունեցավ, ու ժամանակն է, որ ներքին սպառման հոռետեսական տրամադրություններ արտադրողները ոչ միայն փոխեն իրենց վերաբերմունքը հայ մարզիկների նվաճումների հանդեպ, այլ փորձեն դրանից գոնե հաճույք ստանալ ու լիաթոք ուրախանալ: Իհարկե, լավ կլիներ, որ Ռիո մեկնած մեր բոլոր մարզիկներն էլ հետ վերադառնային որպես Օլիմպիական չեմպիոններ, բայց վստահ կարելի է պնդել, որ այն, ինչ չստացվեց այս անգամ, անպայման կհաջողվի հաջորդ մրցապայքարների ժամանակ:

Իսկ համակարգիչների առջև նստած «սրամիտներին» էլ խորհուրդ կտանք լռել, քանի որ վստահ ենք, որ եթե հանկարծ հայ մարզիկների փոխարեն այդ մեծ-մեծ խոսողները հայտնվեին նման պատասխանատու իրավիճակում, հավատացած ենք, որ այնպես կխայտառակեին մեր «ռեսպուբլիկան», որ դրա տակից կրկին մի քանի տարի, եթե ոչ տասնամյակ դուրս գալ չէր լինի:

Մնում է ավելացնել՝ փառք մեր մարզիկներին, ովքեր այս անգամ նույնպես կարողացան աշխարհին ցույց տալ, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում անգամ կարողանում են մեդալներ նվաճել ու աշխարհի հայացքը կրկին թեքել մեր երկիր:

Արմինե Գրիգորյան

Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին ԱԱ-2026․ ԱՄՆ-ը սեփական հարկի տակ ջախջախեց Պարագվային «Ֆիդես» կուսակցությունը լուրջ սխալներ է թույլ տվել ընտրարշավի ընթացքում․ Հունգարիայի նախկին վարչապետ Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել են հարավային Լիբանանի վրա Վթար Վանաձորում, բախվել են «Opel» և «Ford Transit». Shamshyan Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են դեպի Ղրիմ տանող կամուրջների վրա Երևան-Սևան մայրուղում կայծակի հարվածելու պահը (տեսանյութ) Էդուարդ Իլոյանը դարձել է «ՏԷՖԻ» մրցանակի եռակի դափնեկիր Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներԱնգլիայի հավաքականին են թալանել Գազպրոմ Արմենիան հայտարարություն է տարածելՀայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հաստատել է Paramount - Warner Bros. 111 միլիարդ դոլարի գործարքը Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում. վարորդը մեքենայով գլորվել է ձորակն ու մաhացել Հռոմի Պապը Վատիկան է վերադարձել Իսպանիայի թագավորի ինքնաթիռով՝ սեփական չվերթի տեխնիկական խնդրի պատճառով ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության շուրջ փաստաթղթի տեքստը համաձայնեցվել է. Շարիֆ Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին «ՎԱԶ 21703»-ը Դավթաշենում վրաերթի է ենթարկել հետիոտնինՋերմաստիճանի նվազում, տեղումներ․ Սուրենյանը տեղեկացնում էԾեծկռտուք՝ Այնթափում․ ինչ է հայտնիԱվտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ«Քաղաքագետը բացատրել է, թե ինչի է Ռուսաստանը ձգտում Հայաստանի հետ հարաբերություններում»Ցտեսություն, ՀայաստանԱրտաքին միջամտության գործոնը. ոչ թե ժողովրդավարություն, այլ կանխորոշված քաղաքական դիրքորոշում. «Փաստ»Փաշինյանը շարունակում է խզել կապերը Ռուսաստանի հետ շրջվելով դեպի նրա ոխերիմ թշնամու կողմը. ՀՀ վարչապետը ցանկանում է միանալ ռուսաֆոբ կուսակցությանըՓաշինյանին հաջողվեց կառչել իշխանությունից, բայց նա կորցրեց սահմանադրական մեծամասնությունըՓրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ «Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայումԵրևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ղարաբաղյան պատերազմում խփվել է ավելի քան 3 ամիս խաղաղ բնակավայրերը ռմբակոծող Սու-25 ինքնաթիռը․ պատմության այս օրը (13 հունիս)Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու«Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ»Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Ամենադիտված