Մարկոս Պիզելին դուրս է գրվել հիվանդանոցից
ՍՊՈՐՏՄակեդոնիայի հավաքականի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում ծնկի վնասվածք ստացած Մարկոս Պիզելին դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» 34-ամյա ֆուտբոլիստն արդեն մեկնել Ղազախստան, որտեղ դարձյալ բուժզննում կանցնի:
Հայաստան – Մակեդոնիա (4:0) խաղից հետո հայտնի էր դարձել, որ Պիզելիի ստացած ծնկի վնասվածքը նախնական ախտորոշմամբ լուրջ չէ: Պատռվածք կամ կոտրվածք չկա:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Մարկոս Պիզելին հաշիվը բացել էր 12-րդ րոպեին, իսկ 6 րոպե անց փոխարինվել էր վնասվածքի պատճառով: