«Ուրարտու»-ն կրկին հաղթեց կանոնավոր առաջնությունում
ՍՊՈՐՏ«Ուրարտու» բասկետբոլայն ակումբ տոնեց իր առաջին հաղթանակը Հայաստանի կանոնավոր առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի երկրորդ տուրի վերջին խաղում, «Ուրարտու-Վիվարոն» սեփական հարկի տակ համառ պայքարում 81-73 հաշվով առավելության հասավ «Արթիկ-Ման Հոլդինգի» նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մոնտի Բոյկինսը (Ուրարտու), ով վաստակեց 31 միավոր: