Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովը վերսկսեց իր աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների շրջանակում անցկացվող նախարարական համաժողովը վերսկսեց իր աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8-9-ին ընթացող համաժողովին մասնակցում են Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները:

35-րդ նախարարական համաժողովը կամփոփի Անտանանարիվոյի գագաթաժողովի արդյունքները, կլսի Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ելույթը:

Աշխատանքների ավարտից հետո նախարարները կորոշեն նաև Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի հաջորդ նիստի տեղն ու անցկացման վայրը: Համաժողովն իր աշխատանքներն իրականացնում է դռնփակ ռեժիմով:

Հոկտեմբերի 9-ին Ազատության հրապարակում նախատեսված է Ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը: Ֆրանկոֆոնիայի ավանում գագաթաժողովի մասնակից երկրները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Կներկայացվեն արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործեր, ինչպես նաև ազգային խոհանոցը: Բացմանը նախատեսված են ելույթներ, երաժշտական կատարումներ, այց Ֆրանկոֆոնիայի ավանի տաղավարներ:

Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության (ՖՄՄ) 47-րդ նստաշրջանը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 9-12-ը, Ծաղկաձորում։ Այս նստաշրջանի քննարկումների համար ՖՄՄ-ն ընտրել է «Լրատվամիջոցները եւ միգրացիան» թեման։ Այս շատ արդիական թեման հնարավորություն կտա հասկանալու տեղեկատվության մշակման ձևերը և ԶԼՄ-ների դերն իրենց երկրներում հասարակական կարծիքների ձեւավորման գործում։

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում առաջին անգամ հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվելու է տնտեսական ֆորում` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո:

2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաեւ հակազդել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»:

Հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում ժամը 19:30-ին կանցկացվի գալա համերգ, որի եզրափակիչ հատվածը նվիրված է լինելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Համերգի մյուս մասում ելույթ կունենան աշխարհահռակ երգիչներ Անժելիկ Կիժոն, Մելոդի Գարդոն, Զազը:

 Հոկտեմբերի 11-12 կանցկացվի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որը կմեկնարկի բացման հանդիսավոր արարողությամբ: Գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթաժողովի թեման է «Ապրել միասին` հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը եւ զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության եւ բարգավաճման։

Telegram-ը տվյալներ է փոխանցում ուկրաինական հատուկ ծառայություններին. ՌԱԴԾ Թբիլիսին խորհրդանշական գին է սահմանում Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների տեղափոխման համար Կուբայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկիրը կանգնած է հումանիտար աղետի առջև Լուկաս Սելարայանը փայլուն գոլ է խփել Խոշոր վթար, Շենգավիթում բախվել են «Toyota» ու «Jeep», 4 վիրավnրներից մեկն անչափահաս էԵրևանում բախվել են «Skoda»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը զրկված է եղել այն վարելու իրավունքիցՌուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կարպովկան Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քննարկել է բեռնափոխադրումների և առևտրի ընթացակարգի փոփոխություններ Հունգարիան կաջակցի Ուկրաինային ԵՄ-ի կողմից վարկի տրամադրմանը, եթե «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցումը վերսկսվի․ նախարար Զիդանը պատրաստվում է ստանձնել Ֆրանսիայի հավաքականի ղեկավարությունն ԱԱ-ից հետո Մի՛ վախեցեք մահից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն. Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրությունը «դատավճռից» հետո Իրանի ժողովրդի հետ պետք է խոսել հարգալից լեզվով․ Արաղչի Ադրբեջանում կալանավորվել է «Կոտի» մականունով տիկտոկեր Զեյնաբ Զեյնալին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Թուրքիան խանդավառվել է Փաշինյանի հայտարարություններից Ի՞նչ է Երևանում փնտրելու Մարթա Կոսը ՔՊ-ում այժմ էլ մարզպետների ձայներն են հաշվում Փաշինյանի հակաեկեղեցական արշավը վտանգված է Պարեկային ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետին ոչ սթափ վիճակում վարելու համար զրկել են վարորդականիցԿԳՄՍ-ն՝ 231 դպրոց փակելու լուրերի մասին Թրամփը 10% մաքսատուրք է սահմանել ամբողջ աշխարհի համար Որոշ հասցեներում ջուր չի լինի «Վենսի Հայաստան կատարած այցից հետո Փաշինյանը սկսել է խոսել Ռուսաստանի հետ բարեկամության արժեքի մասին» Տարադրամն այսօր «Կարող ենք ապրել և զարգանալ». Ինսայդերը բացահայտել է Հայաստանի նոր նպատակըՀայաստանի ղեկավարությունը երկիրը տանում է ինքնասպանության՝ և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես. «Փաստ»Ռազմական թղթակից Ստեշին. Ադրբեջանն ու Հայաստանը մեր ընկերները չեն, դադարեք խաղալ ազգերի միջև բարեկամության վրաՈ՞վ կարող է հանդես գալ որպես Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման շահագրգիռ կողմ. «Փաստ»Քաղաքական դաշտում նոր կենտրոն․ «Մեր Ձևով» շարժումն ու «Ուժեղ Հայաստան»-ի օրակարգը Փաշինյանի ռազմավարությունը. Արտաքինը գումարած բյուրոկրատական ​​լեգիտիմությունըԱվստրիայից հնչած հստակ ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը վերահաստատեց հավատարմությունը Կաթողիկոսին Մայրենի լեզվի միջազգային օր. պատմության այս օրը (21 փետրվար)«Հպարտ եմ, որ Էդուարդի նման որդի ունեմ». Էդուարդ Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ճակատենի դիրքերում. «Փաստ»Արտառոց միջադեպ Գյումրիում․ 4-5 հոգի մեքենայից իջնելով՝ դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդիՉորս տարի անց. ուկրաինական պատերազմը` որպես տրանսֆորմացիայի կատալիզատոր. «Փաստ»Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրն է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է «Դարձ ի շրջանս յուր». ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում արհեստական «բումից» հետո. «Փաստ»«Ժողովրդին պատերազմով վախեցնելով, Ադրբեջանի հետ համագործակցելով, «խաղաղության» քարոզ անելով՝ փորձելու են ինչ-որ արդյունք ստանալ». «Փաստ»Ո՞ր դեպքում ՔԿՀ ծառայողը հավելավճար ստանալու իրավունք ձեռք չի բերի. նախագիծ. «Փաստ»Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ»Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Իշխանությունները սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով. «Հրապարակ» Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ»Պարգևավճար ստացած ղեկավարները պարտադիր պետք է ինքնակրթությամբ զբաղվեն. «Հրապարակ» Ո՛չ քայլ են անում, ո՛չ էլ վերջնական պատասխան տալիս. «Փաստ»Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ ԵՄ-ում չեն կարողացել համաձայնեցնել հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը Ռուսաստանը մշակում է նոր հիպերձայնային զենք, հայտնել են Գլխավոր շտաբում
Ամենադիտված