Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդան Պետրոսյանը կմասնակցի «Քեզ համար Ազնավուր» համերգային երեկոյին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Քեզ համար Ազնավուր» համերգին երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, նրա ընկերները` Իվետա Մուկուչյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Էրիկը և այլ երգիչներ կկատարեն  Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները: Համերգի հատուկ հյուրը կլինի դերասան Վարդան Պետրոսյանը, ով մի քանի տարվա ընդմիջումից հետո ելույթ կունենա հայաստանյան բեմում:

Համերգային ծրագիրը տեղի կունենա հոկտեմբերի 29-30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Համերգը նախապես ծրագրված էր, և մենք հույս ունեինք, որ Շառլ Ազնավուրը նույնպես կմասնակցի դրան:  Այն պետք է մեկ օր լիներ, բայց Ազնավուրի մահից հետո, որոշվեց համերգը երկու օր անցկացնել և պատշաճ հարգանքի տուրք մատուցել Ազնավուրին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նա շեշտեց, որ  նախարարությունը համերգի կայացմանն աջակցել  է և’ ֆինանսապես, և կազմակերպչական առումով:

Հայկ Պետրոսյանը հիշեցրեց, որ «Քեզ համար Ազնավուր» խորագրով համերգն իրականացվել է նաև անցյալ տարի. ներկա է եղել Շառլ Ազնավուրը:  

«Ընդգրկել ենք Ազնավուրի ամենահայտնի ստեղծագործությունները: Կհնչեն գործեր հայերենով: Նա 1300 երգի հեղինակ է, բայց ունի առնվազն քսան երգ, որոնք պարտադիր պետք է հնչեն: Ազնավուրի 85-ամյակին նվիրված համերգներից մեկի ժամանակ նա չի  կատարում «Je m'voyais déjà» երգը. արդյունքում հանդիսատեսը բոյկոտում է, և երկրպագուների պահանջով Ազնավուրը այդ երգը ներառում է հաջորդ համերգների ծրագրում»,-պատմեց Պետրոսյանը:

Նա նշեց, որ երեկոյին անպայման ներկայացնելու է Ազնավուրի կյանքն ու գործունեությունը. հայտնի և անծանոթ դրվագներ: «Ինձ համար կարևոր է խոսել  Ազնավուրի մարդկային տեսակի մասին: Նա օրինակելի անձնավորություն էր: Կապ չունի դու բեմում ես, հաշվապահ ես կամ ինչ մասնագիտություն ունես, միևնույն է Ազնավուրը  կյանքում պայքարելու,  ապրելու, նպատակներին ու երազանքներին հասնելու հրաշալի օրինակ է բոլորի համար: Նա ասել է. «Մի օր բոլորս էլ մեռնելու ենք, բայց մինչ այդ ապրել է պետք»,-մեջբերեց Հայկ Պետրոսյանը:

Անդրադառնալով համերգի մասնակիցներին` Հայկն ասաց, որ Ազնավուրի գործերը կատարելը հեշտ չէ, և երգիչները շատ են աշխատել, որպեսզի երաժշտասերների համար Ազնավուրի երգերն իրենց կատարմամբ օտար չհնչեն:

«Հատուկ հյուրերից մեկն ինձ համար առանձնահատուկ է. մարդ, որը հինգ տարի Երևանում բեմ չի բարձրացել: Նա նախատեսում էր հաջորդ տարի գալ հայրենիք և իր ներկայացումներով վերադարձ ազդարարել հայաստանյան բեմում, բայց ես նրան  խնդրեցի մասնակցել այս համերգին, քանի որ նրա մասնակցությունը մեզ համար շատ կարևոր է: Նա համաձայնեց. խոսքը իմ հոր` Վարդան Պետրոսյանի մասին է: Ես իսկապես ուրախ եմ, որ հայրս ելույթ է ունենալու այդ երեկոյին»,-խոստովանեց դերասանը և հավելեց, որ, չնայած այն ողջ տխրությանը, որը ապրում ենք բոլորս, համերգին Ազնավուրին պետք է հիշել  ուրախությամբ ու ժպիտով:

Գեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Զելենսկին անդրադարձել է հայ-ուկրաինական հարաբերություններին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 6,125-ի Իտալիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում կասեցվել է Հայաստանից ներմուծված ըմպելիքի իրացումը Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Երևանի ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապեցնում Հայաստանին ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցումՎաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Բանդերականները հիացած են Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի համարձակությամբՄեսսիից հետո լավագույն լեգեոներն ընդմիջում է վերցնում. Տեր Շտեգենը կարիերան կշարունակի Նիդերլանդներում․ պաշտոնական Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Բաքուն շարունակում է պահանջներ ներկայացնել ՀՀ իշխանություններինԻնչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» Հայաստանը բախվել է լոբազգիների և ցորենի առումով ինքնաբավարարման հարցի առաջԵս հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան «Հրապարակ» Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել«Հայփոստը»․ 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից․ «Ժողովուրդ» Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Կասեցվել է «ՆՆ Հոլդինգին» պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը «Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ» Իրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Լենինգրադի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում «Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բшխվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Տուրիստական Ծաղկաձորը՝ փոսերի մեջ. քաղաքապետն ընտրության է պատրաստվում. «Ժողովուրդ» Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Դե, ժանյակավոր ներքնազգեստը ձեզ չի սազում». Փաշինյանը ձախողել է Միշուստինի հետ բանակցությունները և պատրաստել «փոխանակման ֆոնդ» Մոսկվայի հետ սակարկելու համարՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Ծնվել է թուրքահայ ռոք, ջազ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը․ պատմության այս օրը (4 օգոստոս)Գազ չի լինի մինչեւ վաղը 22:00-ն Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել. «Հրապարակ» Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Երևանում և Կոտայքի մարզում Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել, կա տուժած Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ խորհրդարանից. «Ժողովուրդ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»
Ամենադիտված