Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը նախարարին և ՀԾԿՀ-ին կոչ է անում շուտ սկսել էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման քննարկումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ  ստեղծված էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի անդամ, էներգետիկայի ոլորտի փորձագետ Էդվարդ Արզումանյանը, ով հոկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել էր,  թե աշխատանքային խումբն ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ  գազի և էլեկտրաէներգիայի ներկայիս սակագինը կարելի է նվազեցնել առնվազն 10 տոկոսով, հայտարարություն է տարածել։ Նա պատասխանել է իր գնահատականների առնչությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հնչեցրած կարծիքներին՝ կոչ անելով էներգետիկայի նորանշանակ նախարարին և ՀԾԿՀ-ին հնարավորինս շուտ կազմակերպել քննարկումներ էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման հնարավորությունների վերաբերյալ։

Էդվարդ Արզումանյանի՝ «Արմենպրես»-ին փոխանցած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«Սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների, մասնավորապես, դրանց նվազեցման հնարավորությունների վերաբերյալ օրերս տված հայտարարության վերաբերյալ  իրենց կարծիքն են հայտնել ինչպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, այնպես էլ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հատկանշական է այն, որ վերջինների հայտարարությունների մեջ կարմիր թելի նման անցնում է իմ հայտարարության «ապատեղեկատվական բնույթի» և «հանրությանը մոլորեցնելու նպատակ ունենալու» մասին պնդումները: ՀԾԿՀ-ի և վերջինիս կողմից վերահսկվող տնտեսվարող սուբյեկտի այս փոխհամաձայնեցված տեղեկատվական հարձակումը ցույց է տալիս, որ վերջիններս, թերևս, գտնվելով ցայտնոտային իրավիճակում, մոռացել են, որ գտնվում են բովանդակային առումով հակադիր կողմերում: Մեկը կարգավորում և վերահսկում է, մյուսը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում:

Անդրադառնամ այդ փոխհամաձայնեցված հայտարարությունների հիմնական հարցերին:

Նախ, ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ կողմից կատարված եզրահանգումները վարչապետի էներգետիկ խորհրդականին կից ստեղծված սակագների հավաստիությունը ուսումնասիրող աշխատանքային խմբի եզրահանգումները չեն, այլ իմ ու իմ համախոհ գործընկերների, այդ թվում և՝ այդ աշխատանքային խմբի անդամ հանդիսացող փորձագետների  անձնական մասնագիտական կարծիքներն են, ուստի, անիմաստ է աշխատանքային խմբի դեմ ուղղված այս ագրեսիվ տեղեկատվական հարձակումը: Այս իմաստով խորհուրդ ենք տալիս խնայել ուժերը, քանի որ դրանք ապագայում պետք կգան: Աշխատանքային խմբի անդամները, որոնք «ինչ-որ» փորձագետներ չեն, ինչպես նշել է իր հայտարարության մեջ ՀԾԿՀ-ն, արդեն տևական ժամանակ է ուսումնասիրում են իրենց առջև դրված խնդիրները և ոչ հեռու ապագայում կհանրայնացնեն իրենց համապարփակ ուսումնասիրությունների արդյունքները: Խիստ կասկածում եմ, որ այդ ժամանակ ՀԾԿՀ-ն ընդհանրապես ի զորու կլինի դրանց վերաբերյալ ինչ-որ էական հայտարարություններ անել:

Ավելացնեմ, որ արդեն ստացվում են տարբեր այլ փորձագետների դրական արձագանքները իմ հայտարարությանը՝ սակագների նվազեցման հնարավորություններին։

Այժմ խոսեմ սակագների նվազեցման հնարավորությունների մասին:

Իմ այն պնդումը, որ գազի սակագինը հիմնավոր չէ, պատճառաբանվում է նախ և առաջ դրա գոյացման տրամաբանությունից: Այսպես, ռուսական գազը արդյունահանվում և մոտ 4000-5000կմ մինչև Հայաստանի սահմանը հասնում է ընդամենը արժենալով 150 ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանում այն մատակարարվում է մոտ 80% ավելի գնով: Առանց այս անհասկանալի գնային թռիչքը ողջամտորեն հիմնավորող որևէ փաստ մատնանշելու՝ ՀԾԿՀ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մեզ մեղադրում են «անհիմն» դատողություններ անելու մեջ: Կարծում եմ, որ վերջինների մոտ ձևավորվել են «հիմնավորի» մասին տրամաբանորեն հակառակ պատկերացումներ: Կարծում եմ՝ գազի ոչ ողջամիտ գնագոյացումը պայմանավորված է հիմնականում համակարգի իռացիոնալ և թերի կառավարմմամբ: Բերենք օրինակներ՝

            -գազի համակարգերում գազի տեխնիկական փաստացի կորուստները հաշվառկվում  են ուռճացված ու սխալ (տեխնիկապես անհնար է բարձր ճնշման գծային գազատարում տարիներ շարունակ կրկնվի կորուստների միևնույն մեծությունը 3%-4%, անգամ եթե դա այդպես է՝ դա նշանակում է, որ չեն կատարվել տեխնիկական համապատասխան միջոցառումներ դրանց վերացման համար, չնայած այդ նպատակներով անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությանը սակագների հաշվարկներում)։

             - տարեկան մոտ 10 մլրդ դրամի շահագործման ու պահպանության ծախսերը կատարվում են  ոչ էֆեկտիվ և անարդյունավետ։

             - առկա են ՀԾԿՀ գազի սակագների հաշվարկի մեթոդաբանությամբ չսահմանված «այլ սպառողներ» , այսինքն՝ կան սպառողներ, որոնց վրա չեն տարածվում սակագները և ծախսված գազի դիմաց չեն կատարվում վճարումներ:

Ինչ վերաբերվում է էլեկտրաէներգիայի սակագնին, ապա նշեմ հետևյալը.

Հիմնական գործոնները, որոնց հաշվառմամբ եզրահանգել են սակագնի 10 դրամով նվազեցնելու հնարավորության մասին, հետևյալն են՝

         -այն բոլոր գործոնները, որոնք հիմք են հանդիսացել 2015թ. օգոստոսի 1-ից սակագինը 6,93 դրամով բարձրացնելու համար, դրանից 11 ամիս անց, համաձայն հաշվետվությունների և մամուլում ՀԷՑ-ի կողմից հրապարակումների, հաջողությամբ հաղթահարվել էին և սկսած 2016թ. հուլիսի 1-ից ՀԷՑ-ն  աշխատում էր շահույթով և նույնիսկ գերշահույթով:

          -էլեկտրաէներգիայի կորուստների պլանային-հաշվարկային մակարդակը սխալ է, որ հաջորդ տարիների համար թողնվել է նույնը, ինչ եղել է 2015 թվականի վերջին՝ 11,03%: Այնինչ, արդեն այս տարվա առաջին կիսամյակում այն կազմել է 8%: Ըստ հաշվարկների դրանից ստացված լրացուցիչ եկամուտը տարեկան կազմել է մոտ 2 մլրդ ՀՀ դրամ:

           -որպեսզի դուրս գային 2015թ. ֆինանսական ճեղքվածքից, և սակագինը 6,93 դրամ բարձրացնելու գործոններից մեկը եղել է  ՀԷՑ-ի մաշվածության նորմատիվը 4%-ից  մինչև 8% անհիմն բարձրացնելը, սակայն մինչև այժմ սակագնում ընդունված է 8% չափով (տարեկան մոտ 4 մլրդ դրամ):

Կան և ուրիշ հանգամանքներ (արտադրող կայանների սակագների վերանայում) և այս բոլորը միասին անհրաժեշտություն է առաջացրել վերահաշվարկել ՀԷՑ-ից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկի գործընթացը և այն համաձայնեցնել լիազոր մարմինների հետ:

Գազի սակագնի մոտ 10% իջեցումը նույնպես ազդելու է էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման վրա, որը կլինի լրացուցիչ հանգամանք էլեկտրաէներգիայի սակագնի լրացուցիչ նվազեցման համար:

Առանձին խոսակցության առարկա է նախկին Որոտանի ՀԷԿ-երի համակարգը  2015թ. «Կոնտուր-Գլոբալին» վաճառելու հիմնավորումներն ընդհանրապես և դրանից հետո նրա սակագնի մոտ 2 անգամ 1 տարվա ընթացքում մեծացնելը, որը և 2015թ. սակագները բարձրացնելու պատճառներից մեկն է, քան երբ Որոտանի ՀԷԿ-երի համակարգը պետական սեփականություն էր (Որոտանի սակագինը մինչև ապապետականացումը մոտ 3-4 անգամ ավելացվել է, իսկ ապապետականացումից հետո ևս 2 անգամ):

Վերը նշվածի հաշվառմամբ, բարձրացրել ենք էլեկտրաէներգիայի սակագնի առնվազն 10 դրամ նվազեցնելու միտքը:

Բացի այդ, կոչ ենք անում էներգետիկայի նորանշանակ նախարարին և ՀԾԿՀ-ին հնարավորինս շուտ կազմակերպել քննարկումներ էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման հնարավորությունների մասին: Ձևաչափի առումով, առաջարկում եմ քննարկմանը ներգրավել վերջերս ստեղծված ուսումնասիրություններ կատարող բոլոր աշխատանքային խմբերից, էներգետիկայի նախարարությունից, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից  ինչպես նաև հասարակական կազմակերպություններից 2-3 -ական ներկայացուցիչների: Քննարկումները լինեն բաց՝ ամբողջությամբ լուսաբանվող: Արդյունքում բոլորիս, այդ թվում՝ հանրությանը, պարզ կդառնա, թե արդյոք գործող սակագներն արդարացված են, թե՝ ոչ:

Կարծում եմ՝ վերոնշյալ կամ նման ձևաչափի քննարկումը կբխի միայն հանրային շահից և մեկընդմիշտ վերջ կդնի սակագների շուրջ տարիներ ի վեր ձևավորված տարաձայնություններին»:

Արմենչիկը նոր տեսահոլովակ է ներկայացրել Իրանում չեն բացառել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը նավթագազային ոլորտում 12 անձի նկատմամբ հարուցվել է հետապնդում․ ՔԿ-ն՝ Աջափնյակի կրակոցների գործից Telegram-ը տվյալներ է փոխանցում ուկրաինական հատուկ ծառայություններին. ՌԱԴԾ Թբիլիսին խորհրդանշական գին է սահմանում Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների տեղափոխման համար Կուբայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկիրը կանգնած է հումանիտար աղետի առջև Լուկաս Սելարայանը փայլուն գոլ է խփել Խոշոր վթար, Շենգավիթում բախվել են «Toyota» ու «Jeep», 4 վիրավnրներից մեկն անչափահաս էԵրևանում բախվել են «Skoda»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը զրկված է եղել այն վարելու իրավունքիցՌուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կարպովկան Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քննարկել է բեռնափոխադրումների և առևտրի ընթացակարգի փոփոխություններ Հունգարիան կաջակցի Ուկրաինային ԵՄ-ի կողմից վարկի տրամադրմանը, եթե «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցումը վերսկսվի․ նախարար Զիդանը պատրաստվում է ստանձնել Ֆրանսիայի հավաքականի ղեկավարությունն ԱԱ-ից հետո Մի՛ վախեցեք մահից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն. Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրությունը «դատավճռից» հետո Իրանի ժողովրդի հետ պետք է խոսել հարգալից լեզվով․ Արաղչի Ադրբեջանում կալանավորվել է «Կոտի» մականունով տիկտոկեր Զեյնաբ Զեյնալին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Թուրքիան խանդավառվել է Փաշինյանի հայտարարություններից Ի՞նչ է Երևանում փնտրելու Մարթա Կոսը ՔՊ-ում այժմ էլ մարզպետների ձայներն են հաշվում Փաշինյանի հակաեկեղեցական արշավը վտանգված է Պարեկային ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետին ոչ սթափ վիճակում վարելու համար զրկել են վարորդականիցԿԳՄՍ-ն՝ 231 դպրոց փակելու լուրերի մասին Թրամփը 10% մաքսատուրք է սահմանել ամբողջ աշխարհի համար Որոշ հասցեներում ջուր չի լինի «Վենսի Հայաստան կատարած այցից հետո Փաշինյանը սկսել է խոսել Ռուսաստանի հետ բարեկամության արժեքի մասին» Տարադրամն այսօր «Կարող ենք ապրել և զարգանալ». Ինսայդերը բացահայտել է Հայաստանի նոր նպատակըՀայաստանի ղեկավարությունը երկիրը տանում է ինքնասպանության՝ և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես. «Փաստ»Ռազմական թղթակից Ստեշին. Ադրբեջանն ու Հայաստանը մեր ընկերները չեն, դադարեք խաղալ ազգերի միջև բարեկամության վրաՈ՞վ կարող է հանդես գալ որպես Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման շահագրգիռ կողմ. «Փաստ»Քաղաքական դաշտում նոր կենտրոն․ «Մեր Ձևով» շարժումն ու «Ուժեղ Հայաստան»-ի օրակարգը Փաշինյանի ռազմավարությունը. Արտաքինը գումարած բյուրոկրատական ​​լեգիտիմությունըԱվստրիայից հնչած հստակ ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը վերահաստատեց հավատարմությունը Կաթողիկոսին Մայրենի լեզվի միջազգային օր. պատմության այս օրը (21 փետրվար)«Հպարտ եմ, որ Էդուարդի նման որդի ունեմ». Էդուարդ Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ճակատենի դիրքերում. «Փաստ»Արտառոց միջադեպ Գյումրիում․ 4-5 հոգի մեքենայից իջնելով՝ դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդիՉորս տարի անց. ուկրաինական պատերազմը` որպես տրանսֆորմացիայի կատալիզատոր. «Փաստ»Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրն է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է «Դարձ ի շրջանս յուր». ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում արհեստական «բումից» հետո. «Փաստ»«Ժողովրդին պատերազմով վախեցնելով, Ադրբեջանի հետ համագործակցելով, «խաղաղության» քարոզ անելով՝ փորձելու են ինչ-որ արդյունք ստանալ». «Փաստ»Ո՞ր դեպքում ՔԿՀ ծառայողը հավելավճար ստանալու իրավունք ձեռք չի բերի. նախագիծ. «Փաստ»Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ»Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Իշխանությունները սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով. «Հրապարակ» Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ»Պարգևավճար ստացած ղեկավարները պարտադիր պետք է ինքնակրթությամբ զբաղվեն. «Հրապարակ» Ո՛չ քայլ են անում, ո՛չ էլ վերջնական պատասխան տալիս. «Փաստ»
Ամենադիտված