Աճառյան փողոցում մեքենան բախվել է գազատար խողովակին եւ վնասել այն. առկա է գազի արտահոսք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 12:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին եւ վնասել այն, խողովակից առկա է արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին եւ վնասել այն:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների դեպքի վայր ժամանելը: