ԱԺ–ն 67 ձայնով կողմ քվեարկեց վիճահարույց օրինագծին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մեծ աղմուկ հանած օրինագիծը։
NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ նախագծի օգտին քվեարկել է 67 պատգամավոր, ոչ մի դեմ ձայն չի գրանցվել։ «Ելք» խմբակցության պատգամավորները, հետեւելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, չեն գրանցվել։
Նշենք, որ արտահերթ նիստը տեւեց մի քանի րոպե, պատգամավորները քվեարկեցին ձեռքով, քանի որ Լենա Նազարյանը հավաքել էր քարտերը։