Դժբախտ դեպք Գավառ քաղաքում. Կախված կնոջ տանը գտել են երկտող
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԳեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում օրերս դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Գավառի 42-ամյա բնակչուհուն հայտնաբերել են սեփական տան խոհանոցից կախված։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ տանը հայտնաբերվել է «իմ մահվան մեջ որեւէ մեկին չմեղադրեք» բովանդակությամբ գրություն։
Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։