Հեղափոխության ուժերը պետք է համախմբվեն «Քաղաքացիական պայմանագրի» շուրջ. Արարատ Միրզոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ առաջին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը համոզված է, որ «Իմ քայլը» դաշինքը կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չպետք է դիտարկել որպես մեկ կուսակցություն՝ դասական իմաստով: Այս մասին սեպտեմբերի30-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է փոխվարչապետն՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակին:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հեղափոխության կուսակցությունն է, և այստեղ պետք է ներգրավվեն այդ արժեքային համակարգի կրող ու տարիներ շարունակ այս ամեն ինչի համար պայքարող զանազան մարդիկ, ովքեր գուցե մոտ ապագայում կամ ոչ այնքան մոտ ապագայում կկարողանան առանձին քաղաքական ուժեր ձևավորել։ Այսօր ժամանակի պահանջն ու հրամայականն այն է, որ հեղափոխության ուժերը հենց «Քաղաքացիական պայմանագրի» ներսում ու նրա շուրջ համախմբվեն»,- նշեց Արարատ Միրզոյանը: