Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդարադատության նախարարությունն «E-request» հարցումների էլեկտրոնային գործիքի ներդրման համար արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Տեղեկատվության ազատություն» ամենամյա մրցանակաբաշխությանը: Այն կազմակերպել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:                    

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի խոսքով՝ թեև առաջին անգամ է  նախարարի կարգավիճակում մասնակցում այս միջոցառմանը, այդուհանդերձ, տեղեկատվության ազատությունը և այդ իրավունքի պաշտպանությունն իր մասնագիտական գործունեության անբաժան և կարևորագույն մասն են եղել տարիներ ի վեր՝ ի ապացույց որի տարիներ առաջ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից երկու անգամ արժանացել է «Ոսկե բանալու»:

«Պատահական չէ, որ տեղեկատվության ազատությունը դարձել է սահմանադրական և կոնվենցիոն իրավունք, իսկ այդ ազատության առկայությունը՝ ժողովրդավարական հասարակության ցուցիչ: Տեղեկատվության ազատության այս արժևորումն ի թիվս այլնի կապված է նրա հետ, որ տեղեկատվության ազատությունը նախապայման է՝ նախապայման, որ մարդիկ ունենան հնարավորություն ստանալու տեղեկություններ իրենց իրավունքներն իրականացնելու համար և տեղեկություններ իրենց իրավունքները վերականգնելու համար, տեղեկություններ իրենց հետաքրքրությունները բավարարելու համար, աշխատելու և իրենց համար բարիք ստեղծելու համար, նաև՝ տեղեկություններ իրենց անունից և իրենց համար գործող իշխանությանը, պաշտոնյային վերահսկելու համար և տեղեկություն՝ ստիպելու համար, որ այդ նույն իշխանությունները և պաշտոնյաներն իրենց հանդեպ արդար լինեն: Տեղեկատվության ազատությունը բարեկեցության նախապայման է և մարդու այլ իրավունքների իրականացման երաշխիք»,- ասել է նախարարը և նշել, որ չափազանց բարձր գնահատականի է արժանի յուրաքանչյուրի ցանկացած ջանք՝ ուղղված տեղեկատվության ազատության կայացմանը, զարգացմանն ու պաշտպանությանը:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը, Արդարադատության նախարարությունը և բոլոր պետական մարմիններն ամենօրյա աշխատանք են տանում տեղեկատվության ազատության ոլորտում մարդու իրավունքները երաշխավորելու, մարդկանց կողմից հայցվող տեղեկատվությունը տրամադրելու ուղղությամբ: «Տեղեկատվություն ստանալու իրավունքի  առումով ուղղակի անհնար է չանդրադառնալ մեր երկրում քաղաքացիական հասարակության՝ հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների, ակտիվ անհատ քաղաքացիների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ջանքերին՝ որոնց շնորհիվ տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկայով Հայաստանն առաջանցիկ է շատ զարգացած երկրներից և կարող է անգամ արտահանել այս ոլորտում իր փորձը, սովորեցնել, թե ինչ է իրականում նշանակում տեղեկատվության ազատություն»,- ընդգծել է նախարար Զեյնալյանը և խոսքն ավարտել  շնորհակալությամբ, շնորհակալությամբ բոլորին, մասնավորապես ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանին՝ տեղեկատվության ազատության իրավունքը  կիրառելու, պաշտպանելու և զարգացնելու համար:

«ՏԱ» մրցանակաբաշխության ժամանակ Արդարադատության նախարարությունն արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակի՝ էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքի ներդրման և գործարկման համար: Հարթակի օգնությամբ քաղաքացիները կարող են իրենց հարցումները, դիմումներն ու բողոքները էլեկտրոնային եղանակով ներկայացնել տեղեկատվություն տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ: 

Հիշեցնենք, որ «Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխություն 2011»-ին ՀՀ արդարադատության նախարարության ինտերնետային կայքը՝ www.moj.am-ը, ճանաչվել էր Հայաստանի Հանրապետության 2011 թվականի լավագույն պաշտոնական ինտերնետային կայք, իսկ «ՏԱ 2015»-ի մրցանակաբաշխությանը տեղեկատվության ազատության լավագույն բարեփոխիչ էր ճանաչվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըԻրանում պայթյունի հետևանքով 18 մարդ է վիրավորվելԿա հավանականություն, որ այսօր կամ վաղը մենք համաձայնության կգանք Հորմուզի նեղուցը բացելու շուրջ․ ԲեսենթԳեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել էՀանրային լսումների մասնակցության հրավեր․ Կապանում կհիմնվի ժամանակակից սպորտային համալիր «Արարատ-Արմենիան» այսօր կանցկացնի ՉԼ որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին. Հաջիև Գեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Զելենսկին անդրադարձել է հայ-ուկրաինական հարաբերություններին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 6,125-ի Իտալիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում կասեցվել է Հայաստանից ներմուծված ըմպելիքի իրացումը Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Երևանի ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապեցնում Հայաստանին ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցումՎաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Բանդերականները հիացած են Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի համարձակությամբՄեսսիից հետո լավագույն լեգեոներն ընդմիջում է վերցնում. Տեր Շտեգենը կարիերան կշարունակի Նիդերլանդներում․ պաշտոնական Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Բաքուն շարունակում է պահանջներ ներկայացնել ՀՀ իշխանություններինԻնչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» Հայաստանը բախվել է լոբազգիների և ցորենի առումով ինքնաբավարարման հարցի առաջԵս հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան «Հրապարակ» Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել«Հայփոստը»․ 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից․ «Ժողովուրդ» Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Կասեցվել է «ՆՆ Հոլդինգին» պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը «Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ» Իրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Լենինգրադի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում «Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բшխվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Տուրիստական Ծաղկաձորը՝ փոսերի մեջ. քաղաքապետն ընտրության է պատրաստվում. «Ժողովուրդ» Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Դե, ժանյակավոր ներքնազգեստը ձեզ չի սազում». Փաշինյանը ձախողել է Միշուստինի հետ բանակցությունները և պատրաստել «փոխանակման ֆոնդ» Մոսկվայի հետ սակարկելու համարՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Ծնվել է թուրքահայ ռոք, ջազ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը․ պատմության այս օրը (4 օգոստոս)Գազ չի լինի մինչեւ վաղը 22:00-ն Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել. «Հրապարակ» Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Երևանում և Կոտայքի մարզում
Ամենադիտված