«Ռուբեն Հախվերդյանին սպառնում են»
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԿինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Քիչ առաջ խոսացել եմ Ռուբեն Հախվերդյանի հետ, ով այսօր երեկոյան պետք է համերգ տա Օպերայի հրապարակում: Նա ասաց, որ նրան օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարել են անծանոթ տղամարդիկ և կանայք, խորհուրդ տալով և անգամ սպառնալով, որպեսզի նա չգա հրապարակ: Ռուբենն, իհարկե գալու է և երգելու է, և իր խոսքն է ասելու, ինչպես միշտ է ասել, որքան էլ չսպառնան ու չֆշշացնեն չեկիստ ագենտները: Ռուբեն Հախվերդյանը այսօր և միշտ լինելու է այնտեղ, որտեղ իր ժողովուրդն է»: