Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կույսերին լարված օր է սպասվում․ սեպտեմբերի 26-ի աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ: Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ, մասնագիտական հաջողություների կհասնեք: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք զգա և ճիշտ պահին աջակցություն կստանաք։ Հրաշալի օր է սիրահարված Խոյերի համար: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին, միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել․ այսօր դժվար թե կարողանաք ճիշտ գնահատել նոր ծանոթներին:

Ցուլ: Բարեհաջող օր է սպասվում: Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ հաջողությունների կհասնեք: Աշխատանքում ոչ միայն կամրապնդեք մասնագիտական դիրքերը, այլ նաև ձեռք կբերեք գործնական կապեր, կարևոր ինֆորմացիա կստանաք, որը շուտով պետք կգա: Այսօր կարևոր է շատ աշխատել և հեշտ տրվող հաղթանակների ակնկալիք չունենալ: Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում, սակայն այդ ամենը դժվար թե անհանգստացնի ձեզ:

Երկվորյակ: Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ: Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների հետ:

Խեցգետին: Ուշադիր չեք, ինչը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Հաշվարկներում վրիպումներ թույլ կտաք: Եթե հետևեք ներքին ձայնի հուշումներին, ապա շատ արագ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում, ոչ ստանդարտ հայացքներ պահանջող գործերով: Կանանց հետ հեշտությամբ կշփվեք, մինչդեռ տղամարդկանց հետ լեզու գտնել չի հաջողվի, հատկապես եթե խոսքը գումարի կամ արժեքավոր գույքի մասին է: Օրվա առաջին կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, իսկ երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել տանը:

Առյուծ: Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, անախորժությունները կարող են տրամադրություն փչացնել: Բանավեճերում ստիպված եք սեփական տեսակետը պնդել, և եթե անգամ հաջողվի ապացուցել ձեր իրավացիությունը, այն ձեզ միայն հոգեկան բավարարվածություն կբերի: Կենտրոնացեք այն բոլոր գործերի վրա, որոնք դեռ անցած շաբաթ եք սկսել: Այսօր կարող եք դրանք ավարտին հասցնել կամ էլ որոշակի առաջընթացի հասնել: Ձեռք կբերեք նոր աջակիցներ:

Կույս: Լարված օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Մտերիմների խորհուրդները, սթափվելու կոչերը կանտեսեք և մի շարք սխալներ թույլ կտաք, չմտածված քայլեր կանեք: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ: Հարազատների կողմից աջակցություն դժվար թե ստանաք, փոխարենը ճիշտ խորհուրդներ, առաջարկություններ կլսեք: Սիրային ժամադրության պատրաստվող Կույսերին խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել, մանրուքն անգամ կարող է ամեն բան փչացնել:

Կշեռք: Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի, ինչի պատճառն ինքներդ էլ չեք հասկանա: Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է թույլ տաք որոշ վրիպումներ: Նշանի մի շարք ներկայացուցիչներ այսօր կարող են մտերիմների հետ տարաձայնություններ ունենալ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Ձեզնից կպահանջվի սթափվել և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

Կարիճ: Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա, միանշանակ, հաջողության կհասնեք: Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Շատ Կարիճներ կփորձեն հաշտեցնել միմյանց հետ գժտված ազգականներին: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք վառ երևակայությունը:

Աղեղնավոր: Այսօր դրական փոփոխություններ են սպասվում մասնագիտական, նաև ֆինանսական ոլորտներում: Ճիշտ ժամանակին եք դրսևորում ձեր գործնական հմտությունները, ինքնագովազդով չեք զբաղվում: Այսօր ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Շատերը կխրախուսեն ձեզ, պաշտոնի բարձրացման հնարավորություն կստանաք: Անձնական կյանքում հարաբերությունները ներդաշնակ են: Այսօր առավել նախաձեռնող եղեք, սիրելիի ամենահամարձակ մտահղացումներն անգամ հավանության արժանացրեք: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կազմել, քննարկել ամուսնությանը վերաբերող որոշ հարցեր:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին անհաջողությունների շղթան կհետապնդի ձեզ ամենուր: Աջակցության ակնկալիք չեք ունենա անգամ այն մարդկանցից, ովքեր բազմիցս խոստացել են բարդ իրավիճակներում սատարել ձեզ: Կեսօրին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Գործնական եք տրամադրված: Այսօր կնքած բոլոր գործարքները շահեկան կլինեն, հաջող գնումներ կկատարեք: Հնարավոր է շատ հետաքրքիր սիրային հարաբերության սկիզբ դրվի, որը ձեզ վառ զգացողություններ կպարգևի:

Ջրհոս: Օրվա առաջին կեսը կարող է ճակատագրական լինել անձնական հարաբերությունների համար: Մտածված գործելու դեպքում կկարողանաք դրական փոփոխությունների հասնել: Այսօր շատ կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, զսպել հույզերը և սադրանքների չենթարկվել: Մասնագիտական տեսանկյունից օրը բարեհաջող է: Առանց որևէ ջանք գործադրելու կկարողանաք մեծ եկամուտ ստանալ: Երեկոյան ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորման ցանկությունը նոր թափ կստանան: Չեք վախենա ամեն տեսակ փորձարկումներից, և արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

Ձկներ: Հաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կարճ ժամանակում խոշոր գումարներ վաստակելու նպատակ են հետապնդում: Ակտիվ կոմերցիոն գործունեությունը մեծ եկամուտ կբերի: Համախոհներն այսօր հուսախաբ չեն անի: Օրվա երկրորդ կեսը հարմար է կանանց հետ շփվելու համար: Կարող եք գործնական բանակցություններ վարել գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների հետ, որոնց ղեկավարության ներքո ապագայում պատրաստվում եք աշխատել: Սիրահարված Ձկներին օրը չի հիասթափեցնի, իսկ նրանք, ովքեր դեռևս փնտրում են երկրորդ կեսին, իրենց միայնակ ու տխուր կզգան:

Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով Նորամուծություն ԱԱ-2026-ում. ՖԻՖԱ-ն փոխում է նախախաղային արարողության կանոնները Քննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց uպանnւթյունը. ՔԿ Ռուսաստանը սպասում է «3+3» հանդիպմանը Բաքվում կամ Երևանում Ադրբեջանցիներ տեղափոխող նավ է հարձակման ենթարկվել, զnhեր կան Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ Հարցումների շուրջ աղմուկը․ ինչո՞ւ է փոխվում իշխանության քարոզչական մարտավարությունը «Հայաստանը նահանջում է. Ռուսաստանը ճնշո՞ւմ է գործադրում. Քաղաքագետ Ուխովը բացատրել է, թե ինչո՞ւ է Փաշինյանը «սուրհանդակ» ուղարկել»Հայաստանի՝ դեպի ԵՄ ձգտմամբ պայմանավորված կոլիզիային պետք է մոտենալ աշխատանքային կարգով. Օվերչուկ Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում Հարցումների գլխավոր ուղերձը․ ընդդիմության հանրագումարային աջակցությունը գերազանցում է իշխանության վարկանիշը Մենք հաղթանակի կհասնենք կա՛մ թղթի վրա, կա՛մ ռшզմական ճանապարհով. Թրամփ Լիբանանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Դիբբին քաղաքը՝ այնտեղից իսրայելական nւժերի դուրսբերումից հետո Ծանոթ ու միարժամանակ անհայտ … հնդկաձավար«Հայաստանում մոտենում է «Փաշինյանի ընտրությունների» ժամանակը»Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օր․ պատմության այս օրը (05 հունիս)Եթե նման օրենք կա, ուրեմն դու արդեն ինքդ ես հարցը կտրուկ դրել, բայց այդ դեպքում եկեք պատասխանատու լինենք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին. Լավրովը՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության մասին Վթար է․ ջուր չի լինելու Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին․ Թրամփը՝ Պուտինի և Զելենսկու մասին Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանի հանրային ռադիոընկերությունը կվերազինվի և կհիմնանորոգվի. Հատկացվեց 198 մլն դրամԿանադայի ափերի մոտ երկու ամսում յոթ կետ է սատկել․ CTV10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը Հայաստանից կհասնի Լատվիա. Ֆոն դեր ԼայենԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին uահմանափակումների վերաբերյալԹմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտիցՍալադինի և Քրիստոսի ծաղիկը. Կարո՞ղ է լեգենդար դամասկոսյան վարդը գոյատևել գլոբալ տաքացմանըՀենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հարսանիքինԱրմենչիկն իսպաներեն երգ է ներկայացրել՝ «Bajo La Luna» Երևանը կարող է ընտրել ԵՄ-ն, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի. Օվերչուկ Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ չի փոխվել. ԶախարովաՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն, գարի և պարարտանյութերՀնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներԱրփինե Սարգսյանը պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողներիՌուսաստանն անհրաժեշտ է համարում Ադրբեջանի հետ հարաբերությունների վերագործարկումը․ Զախարովա Արտակարգ դեպք՝ ԵրևանումԿներվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների՝ մինչև 2023 թվականն ունեցած որոշ վարկային պարտավորություններ 2026 թ. -ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև․ եղանակի տեսությունը Մասկի SpaceX-ը սահմանել է իր բաժնետոմսերի գինը պատմական IPO-ի համար Շենգավիթի ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել Արտահանման ինչ փոխհատուցում ու սուբսիդավորում են նախատեսված տնտեսվարողների համար Զախարովան Փաշինյանին համեմատել է փոստատար Պեչկինի հետ Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս Անիրատեսական սցենար. ո՞ւմ և ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Ջուր չի լինիՀայաստանյան ապրանքների կարիքը չունե՞ն այլևս. «Փաստ»ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել «Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել»… երեք ամիս անց. «Փաստ»Դեսպան Աղաջանյան. Հայաստանին խնդրում են նստել ԵՄ–ի խորտակվող «Տիտանիկ»–ըԻնչո՞ւ է Փաշինյանը պատրաստվում 250,000 միգրանտ բերել Հայաստան
Ամենադիտված