Բասկետբոլի առաջնությունից հրաժարվել է 2 թիմ
ՍՊՈՐՏՀայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությանը մասնակցությունից հրաժարվել է երկու ակումբ:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանը: «Կանոնավոր առաջնությունից դուրս եկավ «Գրանդ սպորտ» թիմը, քանի որ հասկացավ, որ մարտունակ կազմ չունի: Չէին ցանկանում արտասահմանցի բասկետբոլիստներ բերել և իրենց հիմնական նպատակը իրենց պատանիներին զարգացնելն էր:
Առաջնությանը չի մասնակցի նաև «Շիրակ»-ը: Երկու թիմերն էլ մասնակիցներ կունենան Հայաստանի առաջնության B լիգայում»,-ասաց Պողոսյանը:
Հայաստանի կանոնավոր առաջնությանը կմասնակցի միայն 6 թիմ: Բացի առաջնությունից՝ կլինի նաև գավաթի խաղարկություն:
Վարվառա Հայրապետյան