Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես ցանկանում եմ՝ ամբողջ Հայաստանն իմանա, որ անարդարություն է տիրում հայկական ծանրամարտում։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ես ցանկանում եմ՝ ամբողջ Հայաստանն իմանա, որ անարդարություն է տիրում հայկական ծանրամարտում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2011թ. Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։

Ռիոյի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում 85 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանի երեկվա ձախողումից հետո Աղասի Աղասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ «85 կգ քաշային կարգում Հայաստանի ամենաուժեղը ես եմ, քանի մարզվում եմ, ու ոչ մեկ ինձ չի կարող հաղթել անկախ ամեն ինչից», որը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում։

Հիշեցնենք, որ Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում երկրորդ փորձից բարձրացրեց 158 կգ, սակայն երրորդ փորձին չմոտեցավ: Նա ոտնաթաթի վնասվածք է ստացել: Հրում վարժությունում էլ քաշ չպատվիրեց եւ չշարունակեց մրցելույթը:

Աղասի, ինչպե՞ս կմեկնաբանես ֆեյսբուքյան գրառումդ։

Ես մինչեւ վերջին հավաքը համոզված էի, որ Ռիո-2016-ի մեր կազմում մնացած միակ թափուր տեղը կամ իմն է լինելու, կամ Վանիկ Ավետիսյանինը։ Միայն վերջին հավաքում ինձ հայտնի դարձավ, որ ես դուրս եմ մնում օլիմպիական թիմից։ Ոչ ոք կոնկրետ չմոտեցավ ինձ եւ չասաց, բացատրություն չտվեց, թե ինչպես եւ ում ընտրությամբ կամ ցանկությամբ ես՝ 85 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնս, կամ 69 կգ քաշային կարգում Հայաստանին ամենաշատ օլիմպիական միավորներ բերած Վանիկ Ավետիսյանի փոխարեն Օլիմպիական խաղերին մասնակցում է Առաքել Միրզոյանը։

Դու քո ֆեյսբուքյան էջում բավական կտրուկ կարծիք արտահայտեցիր Առաքել Միրզոյանի երեկվա վնասվածքի մասին, անվանելով այն «շոու»։ Իսկապես, կարծո՞ւմ ես, որ այն, ինչ երեկ մրցահարթակում տեղի ունեցավ, շոո՞ւ էր։

Երբ մարդ վնասվածք է ստանում, դա պարզ ու ակնհայտ երեւում է։ Օրինակ՝ Անդրանիկ Կարապետյանի վնասվածքը, որին ամբողջ աշխարհը ականատես եղավ, բոլորը տեսան եւ հասկացան, որ դա լուրջ վնասվածք է։ Չի կարող նման բան լինել՝ դու վնասվածք ստանաս ու գոհ, շնորհակալ մրցահարթակից իջնես ու քայլելուց կամ նստածդ տեղը միամիտ ոտքդ ցավա․ այդպես ուղղակի չի լինում։ Դա, իհարկե, իմ գործը չէ...

Աղասի, դու հայտարարում ես, որ 85 կգ քաշային կարգում ամենաուժեղն ես։ Հայկական սպորտում կա՞ն մարդիկ, ովքեր խանգարում են ամենաուժեղներին բարձունքների հասնե՞լ։

Ես նշել ու եւս մեկ անգամ կնշեմ, որ 85 կգ քաշային կարգում ես ուժեղ եմ Առաքել Միրզոյանից։ Ինչ փոխել եմ քաշային կարգս եւ հանդես եմ գալիս 85 կգ քաշային կարգում, Հայաստանի չեմպիոնը ես եմ արդեն շուրջ 3 տարի։ Ինձ ոչ ոք չի հաղթել Հայաստանում այս քաշային կարգում։ Նույն հաջողությամբ, այս տարի ես հաղթեցի Հայաստանի առաջնությունում եւ Եվրոպայի առաջնությունում ես իմ բարձրացրած կիլոգրամներով հաղթել եմ Առաքել Միրզոյանին․ Առաքելը՝ երկամարտում ցույց տվեց 336 կգ արդյունք, ես՝ 346 կգ։ Ես նրան հաղթեցի նաեւ Իրանի մրցաշարում, հավաքների ընթացքում մշտապես գերազանցել եմ նրան կիլոգրամներով։ Մնացած եզրակացությունը թողնում եմ Ձեզ...

Ի՞նչն է այս ամենի պատճառը։

Ես միայն ցանկանում եմ, բարձրաձայնում եմ նրա համար, որ նման դեպքեր, նման ձեւով մարզիկների հանդեպ անհարգալից վերաբերմունք հետագայում, եկող սերնդի հետ չկրկնվի։ Թող ամեն հարցում հաղթի ուժեղագույնը ու ամեն հարցում ուժեղագույնին օլիմպիական բարձունքներին հասնելու ճանապարհը չխոչընդոտվի։

Նման ներքին խմորումները կարո՞ղ են հիասթափություն առաջացնել մարզիկների մոտ, մինչեւ անգամ հետագա պայքարից սեփական կամքով հրաժարվելու աստիճանի։

Իմ պրոֆեսիոնալիզմը եւ հոգեբանությունը թույլ չի տա, որ ես նման կողմնակալ վերաբերմունքի պատճառով թողնեմ սպորտը։ Բայց շատ մարզիկներ գուցե նման պայմաններում թողնեն։ Օլիմպիական խաղերը յուրաքանչյուր մարզիկի կյանքի երազանք է, ու շատ մարզիկներ գուցե նման դեպքերում հիասթափվեն, կոտրվեն։

Աղասի, ըստ քեզ, ո՞ւմ հրամանով ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի նվաճած հինգ օլիմպիական ուղեգրերից վերջինը հատկացվեց Առաքել Միրզոյանին։

Չգիտեմ, թե կոնկրետ ում հրամանով է։ Սա ֆեդերացիայի խնդիրն էր եւ ֆեդերացիան էր պարտավոր այս խնդրին լուծում տալ, մարզիչները պետք է որոշեին եւ խնդիրը լուծեին, բայց չլուծեցին։ Եղածը, եղած է։ Ես ուզում եմ, որ ամբողջ Հայաստանն իմանա, որ անարդարություն է տիրում կոնկրետ ծանրամարտի ասպարեզում։ Անարդարությունը ոչ միայն իմ, այլեւ Վանիկ Ավետիսյանի նկատմամբ է տեղի ունենում, ով ամենաշատ վարկանիշային միավորները բերեց մեր թիմին, բայց այսօր նա չմասնակցեց Օլիմպիական խաղերին։

Թող ծանրամարտում վերջապես ստեղծվի մի մթնոլորտ, որտեղ բոլորը կհասկանան ու կգիտակցեն մի բան՝ եթե մեկն ուժեղ է, ուրեմն նա պետք է գնա մրցումներին եւ ներկայացնի Հայաստանը, այլ ոչ թե ծանոթ-բարեկամ-պաշտոնով։

Լուսինե Շահբազյան

- See more at: http://hartak.am/arm/n-63892#sthash.o4heR5J6.dpuf

ԱՊԼ․ «Բրենտֆորդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Չելսի»-ին՝ բարձրանալով լավագույն եռյակ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Պուտինը Ուկրաինային մեղադրել է Ռուսաստանի ընտրություններին միջամտելու մեջ «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար
Ամենադիտված