Ատլետիկայի հավաքականը նոր անդամ կունենա
ՍՊՈՐՏՀայաստանի ատլետիկայի հավաքականը նոր անդամ կունենա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Հայաստանի հավաքականին միանալու ցանկություն է հայտնել ամերիկահայ վազորդ Ալեքսան Դոնիկյանը: «Վստահ եմ, Ալեքսանը կկարողանա ուրախացնել մեզ իր գրանցելիք արդյունքներով` բարձր պահելով Հայաստանի պատիվը»,-ասաց Էմմիյանը:
Դոնիկյանը պետք է դեռ Հայաստանի քաղաքացիություն ստանա: