Բալոտելին կրկին խնդիրներ ունի Իտալիայի հավաքականում
ՍՊՈՐՏԻտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին որոշել է այսօր կայանալիք Պորտուգալիա-Իտալիա խաղում չօգտագործել Մարիո Բալոտելիին:
Այս մասին հայտնում է «SuperSport Blitz»-ը: Հաղորդվում է, որ հարձակվողը դուրս է մնացել ազգային ընտրանու հայտացուցակից:
Լեհաստանի հետ խաղից հետո Բալոտելին սուր քննադատության էր արժանացել:
«Սկուադրա աձուրայի» գլխավոր մարզիչը խաղից հետո բողոքել էր ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակից: