Թիմով հաղթում ենք, թիմով էլ պարտվում. Տիգրան Բարսեղյան
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Լիխտենշտեյնի դեմ տոնած հաղթանակը համարում է ամբողջ ազգինը:
«Միշտ էլ լավ տպավորություններ ենք ունենում, երբ հաղթում ենք: Թիմով հաղթում են, թիմով էլ պարտվում և սա միայն մեր հաղթանակը չէ, այլ ամբողջ ազգի հաղթանակն է: Հույս ունենք, որ կշարունակենք նույն կերպ խաղալ, և նույնությամբ հաղթել: Չեմ կարծում, որ սա մեր առավելագույնն էր, որ կարող էինք անել: Սակայն այսօր կարևորը 3 միավոր վաստակելն էր և մենք դա արեցինք»»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բարսեղյանը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Լիխտեշտեյնի ընտրանուն: Հավաքականի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին և Տիգրան Բարսեղյանը: